Տուր Հիսուսին քո սիրտը: Միջեկեղեցական երիտասարդական ծառայութուն

Տուր Հիսուսին քո սիրտը: Միջեկեղեցական երիտասարդական ծառայութուն
«Նոր սերունդ» եկեղեցում ընթանում է «Ահա Ես ամեն բան նոր եմ անում» խորագրով համաժողովը: Համաժողովի շրջանակներում կայացավ միջեկեղեցական երիտասարդական ծառայություն, որտեղ ներկա էին տասնիակից ավել եկեղեղեցիների երիտասարդներ: Ծառայությունը սկսվեց Նոր սերուն եկեղեցու փառաբանության խմբի ակտիվ ու ցնծագին փառաբանությամբ ու երկրպագությամբ:
Իր սրտի խոսքով երիտասարդներին ծառայեց Ռիգայից քարոզիչ և միսիոներ էվելինա Սմանեն: Նա կոչ արեց երիտասարդներին անմնացորդ երկրպագել Հիսուսին, ցնծալ Նրա առաջ, որովհետև Նա արժանի է, որովհետև բոլոր ուրախությունները ժամանակավոր են, սակայն անսպառ ու իրական ուրախությունը միայն Հիսուսի մոտ է:
«Երբ սրտերում ցավ է լինում և նեղվածություն, շատ կարևոր է ստանալ սրտի բժշկություն: Հաճախ մենք ծառայում ենք, ջանքեր ենք գործադրում, սակայն լինում է ժամանակ, երբ մենք փորձում ենք դրանցով կոծկել մեր վախերը, մեր թերությունները, բարդույթներն ու ցավերը: Սակայն պարզապես թաքցնելով, մենք չենք կարող ազատվել  դրանցից: Ավելի շատ, քան քո գործերն ու ծառայություններն են, Հիսուսը ուզում է, որ դու նրան տաս քո սիրտը, Նա ուզում է լցնել քո սիրտը իր անսահման հայրական սիրով: 
Տերը կանչում է քեզ ինչ-որ առաքելության կամ կոչման համար, բաց Նա նախ ուզում է քո մեջ տեսնել այն սիրտը, որ անբիծ է ու անվնաս և, որ ամբողջովին այն տաս Իրեն: Եթե դու փորձում ես համբերել մարդկանց, հոգ տանել նրանց համար ու սիրել, մի որ քեզ մոտ հիասթափություն կսկսվի, դու կզգաս որ դատարկ ես, և կկորի ցանկությունը՝ ինչ-որ բան անելու: Եվ սա կպատահի, եթե պարբերաբար այդ սիրով ու համբերությամբ չլցվես հենց սիրո աղբյուրից, Որի անունն է Հիսուս: 
Աստված փնտրում է երկրպագուների, ովքեր կերկրպագեն հոգով և ճշմարտությամբ: Երկրպագիր նրան քո տաղանդներով, քո որոշումներով, ողջ քո էությամբ, քանի որ Նա արժանի է »:  



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ