Ծննդյան տոները բանտում
44-ամյա Բետինա Յանգի մեղքն այն է, որ վարորդական կեղծ իրավունքներ ու կեղծ անձնագրեր է տվել ապօրինի ներգաղթած անձանց: Դատավորը, սակայն, դատավճիռ կայացնելիս առանձնահատուկ խստություն է ցուցաբերել: Նա դատապարտել է Բետինային փորձնական ժամանակահատվածի՝ հինգ տարվա ընթացքում յուրաքանչյուր Ծննդյան տոնին երեք օր անց կացնել բանտում:
Եթե կինը խախտի փորձնական ժամանակահատվածի պայմանները, ապա նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: Դատական վերջին նիստի ժամանակ Բետինա Յանգն ընդունել է իր մեղքը:
Աղբյուր՝ ng.lv