Վեցամյա աղջնակը դդումներ է վաճառում, որպեսզի օգնի կրծքի քաղցկեղով հիվանդին

Վեցամյա աղջնակը դդումներ է վաճառում, որպեսզի օգնի կրծքի քաղցկեղով հիվանդին

Կալիֆորնիացի աղջնակն օգտագործում է բանջարեղեն աճեցնելու նկատմամբ իր սերը, որպեսզի օգնի կրծքի քաղցկեղով տառապող հիվանդ կնոջը:

Խլոե Սլետոնը (Chloe Slaton) ընդամենը վեց տարեկան է: Բայց նա արդեն մայթին տեղադրել է փոքրիկ վաճառասեղան, որի վրա դդումներ է վաճառում: Դրանք աշնանային զարդարանքների համար նախատեսված սովորական նարնջագույն դդումներ չեն: Դրանք սպիտակ դդումներ են, որոնք մեկ-երկու շաբաթ հետո կդառնան վարդագույն և շատ օգտակար են կրծքի քաղցկեղով հիվանդների համար:

Դդումների վաճառքից գոյացած ամբողջ գումարը Խլոեն տալիս է Նիկի Ռեյեսին` ռադիոյի հայտնի հաղորդավարուհուն, ով ներկայումս հիվանդ է կրծքագեղձի քաղցկեղով: Սարսափելի հիվանդության մասին Ռեյեսն իմացել է մեկ տարի առաջ և մինչև հիմա բուժման մի քանի կուրս է անցել, մի քանի անգամ վիրահատվել է:

«Իմ բուժումը խոշոր վճարումներ է պահանջում, այդ պատճառով այս փոքրիկը որոշել է ինձ օգնել,- պատմում է Ռեյեսը:- Այդ ամբողջ գումարը նա վաստակել է ինքնուրույն: Վեց տարեկան և այդպիսի բարի, կարեկից սիրտ... Այսպիսի բարություն ես չեմ տեսել նույնիսկ մեծահասակների մոտ»:

Խլոեի մայրը` Վերոնիկան, նույնպես ցնցված է իր աղջկա բարությամբ և ստեղծագործ մտածողությամբ:

«Մենք հպարտ ենք Խլոեի համար: Ինչպիսի անշահախնդրություն, ինչպիսի անձնազոհություն»,- իր զագցմունքները չի թաքցնում Վերոնիկան:

Խլոեն արդեն հասցրել է աճեցնել 60 վարդագույն դդում և դրանք վաճառելով կարողացել է Նիկի Ռեյեսի բուժման ծախսերից վճարել 800 դոլար:

Աղբյուր` www.cbn.com


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ