Վերջն առանց սկզբի: Առակ

Վերջն առանց սկզբի: Առակ
Մի մարդ գնաց ուսուցչի մոտ.
- Ես ուզում եմ սիրել Աստծուն. ինձ ճանապարհ ցույց տուր, - ասաց նրան:
Ուսուցիչը հարցրեց.
- Ասա՛ ինձ` նախկինում սիրե՞լ ես որևէ մեկին:
- Աշխարհիկ գործերը, սերն ու մյուս բաներն ինձ չեն հետաքրքրում, ես ուզում եմ Աստծուն նվիրվել:
- Լավ մտածիր, խնդրում եմ. սիրե՞լ ես թեկուզ մի կնոջ, թեկուզ մի երեխայի, գոնե ինչ-որ մեկին:
Մարդը պատասխանեց.
- Արդեն ասացի` ես կրոնասեր մարդ եմ, այլ ոչ թե սովորական աշխարհական, ես ոչ մեկին չեմ սիրում: Ինձ ցույց տուր դեպի Աստված տանող ճանապարհը
Ուսուցիչն սկսեց հեկեկալ, արցունքները հոսեցին նրա աչքերից, և նա ասաց.
- Այդ դեպքում ուզածդ անհնար բան է: Նախ` պետք է սիրես որևէ մեկին. դա առաջին աստիճանն է: Դու հարցնում ես վերջին աստիճանի մասին, երբ առաջինին դեռ ոտք չես դրել: Գնա՛ ու սիրիր մեկին:
Աղբյուր՝ Protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ