Ընդհանուր կարասը

Ընդհանուր կարասը
Մի գյուղում խաղողի հարուստ բերք են հավաքում:
Գյուղապետը որոշում է տոն կազմակերպել և առաջարկում է գյուղացիներին. «Եկեք գյուղի կենտրոնում մի մեծ կարաս դնենք, և թող յուրաքանչյուր ընտանիք  խաղողի բերքից ստացված գինուց մի փոքր կուժ բերի  և լցնի կաթսայի մեջ, իսկ հետո բոլորս միասին կխմենք մեր բերքի գինուց և կուրախանանք»: Գյուղացիները համաձայնվում են, սակայն ափսոսում են մի կուժ գինի բերել: Մի ընտանիք որոշում է գինու փոխարեն ջուր  բերել և մտածում է. «Բոլորը գինի են բերելու, և մեր բերած ջուրը հաստատ ոչ ոք չի նկատի»:
Այդպես էլ անում են:
Տոնը սկսվում է: Գյուղապետը կանչում է բոլորին և խնդրում, որ իրենց գավաթները ընկղմեն կարասյի մեջ և խմեն գինին: Բոլորը լցնում են իրենց բաժակները և անմիջապես խմում, բայց ա՜յ քեզ զարմանք, գինու փոխարեն մաքուր ջուր էր: Պարզվում է, որ յուրաքանչյուր ընտանիք մտածել է. «Գինին ափսոս է, գինու փոխարեն ջուր տանեմ»:
Ինչ ցանես, այն էլ կհնձես:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ