Յուսեֆ Նադարխանին ազատության մեջ է:

Յուսեֆ Նադարխանին ազատության մեջ է:

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ազատ է արձակվել իրանցի հովիվ Յուսեֆ Նադարխանին, ով 2009 թվականի հոկտեմբերից գտնվում էր իրանյան բանտում և դատապարտված էր մահվան:

2009 թվականից իրանյան բանտում էր գտնվում իրանցի քրիստոնյա հովիվ Յուսեֆ Նադարխանին: Նրան ներկայացվել էր դավանափոխության մեղադրանք, ինչի համար համաձայն Շարիաթի օրենքների դատապարտվել էր կախաղանի:

Սակայն աշխարհի միլիոնավոր քրիստոնյաների աղոթքների շնորհիվ այսօր հովիվն ազատ է արձակվել: Փառք Տիրոջը:

Աղբյուրներ՝ godandpoliticsuk.org, crossnews.am


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ