ԶԼՄ-ներում ճշմարտություն չկա: Ճշմարտությունն Աստվածաշնչում է

ԶԼՄ-ներում ճշմարտություն չկա: Ճշմարտությունն Աստվածաշնչում է

Ուկրաինայի «Նոր սերունդ» եկեղեցու եպիսկոպոս Անդրեյ Տիշչենկոն կոչով դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի հավատացյալներին:

«Սիրելի եղբայրներ և քույրեր: Ուկրաինայում ստեղծված իրավիճակը առաջ է բերել բազմաթիվ խոսակցություններ, որոնք դառնում են հակամարտության պատճառ Ուկրաինայի և Ռուսաստանի քրիստոնյաների միջև»,- ասվում է դիմումում:

«Հաճախ մեր սիրտը լցվում է սիրով կամ ատելությամբ, որովհետև ինչ-որ մարդիկ գրագետ ձևով ռեժիսորական ուղղորդում են տալիս մեր զգացմունքներին:

Երբ խոսքը գնում է Ուկրաինայի իրավիճակի մասին, ոմանց մոտ տեղի ունեցածի վերաբերյալ կարծիքը ձևավորվում է բացառապես ռուսաստանյան հեռուստաալիքների հիման վրա, մյուսների մոտ՝ միայն ուկրաինական: Սակայն ես պաշտոնապես հատարարում եմ. Եղբայրներ և քույրեր: Ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական նորություններում ճշմարտություն չկա: Ճշմարտությունը միայն Աստվածաշնչում է: Հետևաբար, երբ մենք բորբոքվում ենք ռուսաստանյան կամ ուկրաինական ԶԼՄ-ների նյութերը դիտելով, դրանով իսկ կոպիտ սխալ ենք թույլ տալիս: Եկեք ապրենք Ավետարանով: Տերը մեզ խաղաղության կոչ էր անում»,- շարունակում է եպիսկոպոսը:

«Ուկրաինայում չկան և երբևէ չեն եղել ռուսաֆոբ տրամադրություններ»,- հայտարարել է հովիվն իր դիմումում: «Արևմտյան Ուկրաինայում, Տրուսկավեցում, Սվալյավում և այլուր տարեկան հազարավոր ռուսաստանցիներ են հանգստանում: Իմ կարծիքով, ուկրաինայում նրանց նկատմաբ ավելի ջերմ են վերաբերվում, քան բնիկ ուկրաինացիների նկատմամբ»:

«Այսօր՝ Ուկրաինայի համար այս ճակատագրական պահին, երբ իշխանության մարմինները գործնականում վերացել են, Ուկրաինայի Գերագույն ռադան երկրի նախագահի պարտականությունները դրել է խորհրդարանի խոսնակ, մկրտական քարոզիչ Ալեքսանդր Տուրչինովի վրա: Անկախության տարիների ընթացքում առաջին անգամ առանցքային պաշտոնում ընտրվել է հոգևորականը: Այս իրադարձությունը խորհրդանշական է: Եվ ես դիմում եմ բոլոր հավատացյալներին. Աղոթե՛ք, որ Ուկրաինայում իշխանության գան իմաստուն մարդիկ: Եվ թող Աստված օրհնի մեզ, որ ապրենք ոչ թե ըստ ինչ-որ մեկի ռեժիսորական մտահղացման, այլ ըստ Ավետարանի»,- ամփոփել է Ուկրաինայի քրիստոնեական «Նոր սերունդ» եկեղեցու ավագ հովիվ, եպիսկոպոս Անդրեյ Տիշչենկոն:

Աղբյուր՝ ngnews.org


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ