Ինչպե՞ս ճանաչել ստախոսին
Ստախոսը հաճախ է ընդգծում իր ներգրավվածությունը տվյալ իրադարձությանը:
Բրիտանացի գիտնականներին հաջողվել է հերքել հայտնի տեսությունն այն մասին, որ ստախոսին ճանաչում են աչքերից: Երկար ժամանակ տիրում էր այն կարծիքը, որ երբ մարդը նայում է վեր և դեպի աջ, ապա նա ստում է, իսկ եթե դեպի վեր՝ ձախ ուղղությամբ, ապա ճշմարտությունն է ասում:
Էդինբուրգի և Հարվորդշիրի համալասարանների գիտնականների կատարած մի շարք հետազոտություններն ապացուցել են, որ այդ ամենը լոկ առեղծված է:
Այսպիսով գիտնականները նշեն են 5 առավել հուսալի ուղիներ՝ սուտը բացահայտելու համար:
Նախ՝ ստախոսը հաճախ է ընդգծում իր ներգրավվածությունը տվյալ իրադարձությանը: Ստախոսը հաճախ է կրկնում «ես», «ինձ», «ինձ հետ» դերանունները՝ ենթագիտակցորեն փորձելով ապացուցել իր մասնակցությունը: Ստելն այնքան էլ հեշտ չէ, ուստի տվյալ անհատը փորձում է նվազեցնել իր շարժումները: Նախանշաններից մեկն էլ շարունակ լռությունն ու ձայնարկություններն են՝ «հը՜մ… դե՜…»:
Եվ վերջապես, ստախոսը հուզվում է, նյարդայնանում, այդ պատճառով էլ սկսում է թափահարել ձեռքերը կամ խոսքի ընթացքում ոլորել մազերը:
Աղբյուր՝ crossnews.am