Հետազոտություն. կին քրիստոնյաներն առավել ակտիվ են քաղաքական կյանքում

Հետազոտություն. կին քրիստոնյաներն առավել ակտիվ են քաղաքական կյանքում

Համաձայն ամերիկյան "Barna Group" քրիստոնեական կազմակերպության վերջին հետազոտությունների, հավատացյալ կանայք ավելի ակտիվորեն են մասնակցում երկրի քաղաքական կյանքին, քան հավատացյալ տղամարդիկ:

Այս աշնանը կայանալիք քվեարկությանը որոշել են մասնակցել քրիստոնյա կանանց 79%-ը և եկեղեցի հաճախող տղամարդկանց 76%-ը: Անհավատների մոտ գրանցվել է հակառակ վիճակագրությունը՝ ընտրություններին կմասնակցեն տղամարդկանց 60%-ը, իսկ կանանց 52%-ը:

Վերլուծելով արդյունքները, կազմակերպության մասնագետները հանգել են եզրակացության, որ բոլոր ընտրողների 30%-ը կկազմեն հավատացյալ կանայք:

Շատերին զարմացրել են նաև այն հասարակական խնդիրները, որոնք մտահոգում են քրիստոնյա կանանց: Այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու համար կին քրիստոնյաները կողմնորոշվում են, հիմնվելով թե ինչ դիրքորոշում ունի թեկնածուն առողջապահական խնդիրների (կին քրիստոնյաների 75%), հարկերի (65%), զբաղվածության (58%) նկատմամբ: Իսկ այնպիսի մտահոգիչ թեմաները, ինչպիսիք են համասեռ ամուսնությունները (31%), արհեստական վիժեցումները (29%) և շրջակա միջավայրի պաշտպանությունը (25%) հայտնվել են ամերիկացի կին քրիստոնյաներին հուզող հարցերի ցուցակի վերջում:

Հարցումն անց է կացվել մարտ ամսին: Մասնակցել են ԱՄՆ 1005 չափահաս քաղաքացիներ: Նրանցից 647 մարդ նախատեսել է մասնակցել ընտրություններին, որից 234-ը քրիստոնյա կանայք են:

Աղբյուր՝ invictory.org


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ