Կանադացի աղջիկը հավաքել է 100 հազար նամակ ընդդեմ արհեստական վիժեցման
Ալեքսանդրա Ջեզիրսկին արհեստական վիժեցման դեմ սկսել է այս տարվա մարտին: Նրա նպատակն է եղել երկրի խորհրդարան ուղարկել հազար նամակ: Աղջկան հաջողվել է ոչ միայն հասնել նպատակին, այլև նախատեսված նամակների քանակը գերազանցել հազարով:
« Հիանալի է: Ես անգամ չէի սպասում, որ կհաջողվի հավաքել այսքան նամակ, - իր հաջողությոնը մեկնաբանել է Ալեքսանդրան: - Մարդիկ ներգրավեցին իրենց եկեղեցիները, ընտանիքները և բարեկամներին, այդ պատճառով նախաձեռնության մասին լուրը տարածվեց հրդեհի նման»
Համաձայն վիճակագրական տվյալների, Կանադայում տարեկան իրականացվում է 100 հազար արհեստական վիժեցում: Դրանք կատարվում են հղիության ցանկացած ժամկետում ցանկացած պատճառաբանությամբ:
Աղբյուր՝ invictory.org