Ինչո՞ւ ես

Ինչո՞ւ ես

Արթուր Աշը, հայտնի Ուիմբլդոնի մասնակից, մահանում էր ՁԻԱՀ-ից, որով վարակվել էր 1983 թվականին սրտի վիրահատության ժամանակ ներարկված վարակված արյունից։

 Այդ ժամանակ նա ստանում էր բազմաթիվ նամակներ իր երկրպագուներից։ Մի անգամ նամակներից մեկում գրված էր. «Ինչո՞ւ է Աստված թույլ տվել, որ հենց դուք հիվանդանաք այդ սարսափելի հիվանդությամբ»։

Այս նամակին Արթուր Աշը պատասխանեց. «Ամբողջ աշխարհում ավելի քան 50 մլն երեխա է սկսում թենիս խաղալ, 5 մլն սովորում է խաղալ, 500 000-ը սովորում է պրոֆեսիոնալ թենիս, 50 000-ը հայտնվում է թենիսի հրապարակում, 5000-ը արժանանում է ծափահարությունների, 50-ը հասնում են Ուիմբլդոն, 4-ը՝ կիսաեզրափակիչ, 2-ը՝ եզրափակիչ....Երբ ես իմ ձեռքին էի պահում գավաթը, հարց չտվեցի Աստծուն. «Ինչո՞ւ ես»։ Այսօր, երբ ցավի մեջ եմ, դարձյալ չեմ հարցնի. «Ինչո՞ւ ես»։

Վստահենք Աստծուն և հաջողության, և նեղության ժամին։

Նրան հուսանք ամեն ժամանակ։

Աղբյուր՝ Ես քրիստոնյա եմ ՖԲ էջ




Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ