ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մանկական ծառայություն
Նոր Սերունդ եկեղեցու մանկական ծառայությունը սիրո, ուրախության և հոգևոր կրթության վայր է, որտեղ երեխաները ծանոթանում են Աստծո Խոսքին պարզ ու հետաքրքիր ձևով։ Մեր նպատակը ոչ միայն երեխաներին քրիստոնեական արժեքների մասին սովորեցնելն է, այլև նրանց մեջ սերմանել հավատք, հույս և բարություն, որոնք կուղեկցեն նրանց ամբողջ կյանքում։ Ծառայությունը ներառում է ստեղծագործական խաղեր, ուսուցողական պատմություններ, խմբային քննարկումներ և այլ հետաքրքիր միջոցառումներ։ Յուրաքանչյուր երեխա այստեղ կարող է գտնել իրեն հարմար միջավայր, որտեղ կզգա Աստծո սերն ու ուշադրությունը։
Տնային խմբակներ
Նոր Սերունդ եկեղեցու սիրտն ու կորիզն են տնային խմբակները, որտեղ հավատացյալները կարող են հոգևոր աճել, իրենց կյանքում տեսնել Աստծո ձեռքը և միասին կիսվել իրենց մտահոգություններով ու աղոթքներով։ Այստեղ մենք ուսումնասիրում ենք Աստվածաշունչը եւ Աստծո խոսքը։ Մեր տնային խմբակները հասանելի են բոլորին՝ անկախ տարիքից և նախասիրություններից։ Այստեղ հնարավոր է աճել, ոգևորվել ու զգալ Աստծո անսահման սերն ու աջակցությունը։ Միացե՛ք մեր տնային խմբակներին։
Պատանիների ծառայություն
Նոր Սերունդ եկեղեցու պատանիների ծառայության ժամանակ պատանիները կարող են զարգացնել իրենց հավատքը, ուժեղացնել անձնական կապը Աստծո հետ։ Մենք հավատում ենք, որ պատանու հոգևոր ձևավորման ժամանակաշրջանը եզակի հնարավորություն է րխորացնելու հարաբերությունները Աստծո հետ։ Ծառայության միջոցով պատանիները ստանում են նաև անգնահատելի աջակցություն, կիսվում են իրենց կյանքի փորձառություններով և ձևավորում իրար հետ խորը ընկերություններ՝ Աստծո սիրո հիման վրա։ Մենք ոչ միայն նրանց սովորեցնում ենք, այլ նաև նրանց ներգրավում ենք ծառայության մեջ՝ հնարավորություններ տալով իրական արժեքներ տարածելու և ճշմարիտ առաջնորդներ դառնալու համար։ Միացե՛ք մեզ՝ դարձեք մի մասը այն նոր սերունդի, որն իր հետ վերցնում է աստվածաշնչյան արժեքները և պատրաստ է ծառայելու Աստծուն։