bible-logo.jpg  Միջազգային աստվածաբանական համալսարանը համարվում է Ամերիկյան Միսիոներական  Թմի մասնաճյուղը, որը գործում է  ԱՄՆ-ի  Իլլինոյիս նահանգի  Նորրիս-Սիթի քաղաքում:
Ներկայումս Միջազգային աստվածաբանական համալսարանն ունի ավելի քան 100 մասնաճյուղեր  ողջ աշխարհում և գործում է ավելի քան 19 երկրներում: Համալսարանի ուսուցողական նյութը  չի պատկերում  որևէ  կոնկրետ եկեղեցական, կրոնադավան, ազգային, սոցիալական կամ անհատական մտածելակեպի առանձնահատկությունները, ինչը ուսանելու հնարավորություն է տալիս տարբեր եկեղեցիների և հարանվանության  հավատացյալներին  :
Միջազգային աստվածաբանական համալսարանի գլխավոր նպատակն է՝  յուրաքանչյուր հավատացյալի տալ գիտելիք  և տեսիլք ինչպես անձնական կյանքի, այնպես էլ ծառայության վերաբերյալ և  փոխանցել օծություն այդ տեսիլքի իրագործման համար:
Աստվածաբանական կրթությունը շատ կարևոր է բոլոր հավատացյալների համար, քանի որ այն տալիս է գիտելիք ինչպես  հոգևոր աճի, այնպես էլ ծառայության համար:
Աստված Իր Խոսքում /Ելից.14:15/ պատվիրում է առաջ գնալ , և մենք կանչված ենք առաջ գնալ նաև կրթության ոլորտում: 
Առակաց գիրքն ասում է.՛՛Քո ամեն ստացվածքի հետ հանճար ստացիր՛՛: Ցանկացած գործի համար պետք է ներդնել, որպեսզի վաստակել, և ուսման մեջ ներդնելն ամենամեծ և ամենաշահավետ գործն է, քանի որ այսօր ստացած գիտելիքները  մեզ կօգնեն ողջ կյանքի ընթացքում:
Ուսման տևողությունը  վեց տարի է: Երկրորդ կուրսի վերջում ուսանողները ստանում են ասոցիատի, չորրորդ տարվա վերջում՝ բակալավրի, հինգում՝ մագիստրոսի և վեցում՝աստվածաբանության դոկտորի դիպլոմ:
DSC_4235.JPG
Համալսարանը Հայաստանում սկսել է իր գործունեությունը է 2009 թվականից՝ հովիվներ Տիգրան Թադևոսյանի և Հայկուհի Բաբայանի ջանքերի շնորհիվ:
Այժմ ուսանողների ընդհանուր թիվը հասնում է 70 հոգու, որից 30 չորրորդ կուրսի ուսանողներ են:

Համալսարանի դասախոսական կազմը՝
Հովիվ Տիգրան Թադևոսյան
Հայկուհի Բաբայան
Անուշ Իսրայելյան
Մարինե Կարապետյան
Նարինե Մխիթարյան
Արմեն և Նարինե Գասպարյաններ
Գոռ Կարապետյան
Նաև դասախոսություններ են կարդում ինչպես արտերկրից ժամանած հյուրերը, այնպես էլ այլ եկեղեցիների առաջնորդները:
Կոնտակտային տվյալներ
Ադմինիստրատոր
Անուշ Իսրայելյան
Հեռ.՝ 094 848 937
էլ. փոստ՝ anushng@mail.ru
Կորդինատոր
Անահիտ Սարգսյան 
Հեռ.՝ 096 210 154
էլ. փոստ՝ sar-anahit@mail.ru
DSC_4235.JPG
DSC_4293.JPGDSC_4271.JPGDSC_4282.JPG




 


օգտակար հղումներ