Աղոթք հանուն քրիստոնեական արժեհամակարգի պահպանման

Աղոթք հանուն քրիստոնեական արժեհամակարգի պահպանման
Հայաստանի ավետարանական ընտանիքի եկեղեցիների առաջնորդները, ծառայողներն ու հավատացյալները հերթական անգամ միաբանվել էին հանուն Հայաստանում քրիստոնեական արժեքների պահպանման:
Հանդիպումը կայացավ հոկտեմբերի 11-ին՝ Երևանի Ավետարանական եկեղեցու դահլիճում: 
Փառաբանությունից հետո Երևանի Ավետարանական եկեղեցու հովիվ Լևոն Պարտագճյանը համառոտ ներկայացրեց հավաքի նպատակը և աղոթքի հրավիրեց եպիսկոպոս Ռուբիկ Թումանյանին: Վերջինս ընդգծեց, որ կանգնած են մեծագույն մարտահրավերի առաջ՝ մեր երկիրը պատրաստվում է օրինականացնել համասեռականությունը: Ուրեմն հարկավոր է մոռանալ բոլոր տարաձայնությունները, մի կողմ թողնել տարակարծությունները և ջերմեռանդ աղոթել հանուն քրիստոնեական արժեքների պահպանման: Մեր պայքարի հզորագույն զենքը աղոթքն է:
Բանախոսն ինքը առաջնորդեց կրակոտ ու ջերմեռանդ աղոթքը:
Հաջորդ բանախոսը վերապատվելի Ռուբիկ Փահլևանյանն էր: Նա խնդրեց, որ բոլոր ներկաները աղոթեն միմյանց և ամբողջ հայ ժողովրդի համար:
Վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ իշխանությունների համար աղոթքն անհրաժեշտություն է, սակայն ի՞նչ օգոիտ կլինի, եթե փոխվեն իշխանությունները, բայց ժողովուրդը մնա նույնը: Նա աղոթեց Հայաստանում իրական քրիստոնեական աթնության համար:
Վերապատվելի դոկտ. Սամվել Նավոյանը նույնպես իր աղոթքը բարձրացրեց հանուն քրիստոնեական արժեքների հաղթանակի և դիվային ազդեցությունների կործանման:
Եզրափակիչ խոսքում վերապատվելի Լևոն Պարտագճյանը գոհացավ Աստծուց այս հավաքի համար և կրկին նշեց, որ թեև մենք ունենք տարբերություններ, բայց մեր նույնությունն ավելի մեծ է՝ մեր նույնությունը Հիսուս Քրիստոսն է:
Հանդիպումից հետո ներկաները չէին շտապում հեռանալ, քանի որ երկար ժամանակ տիրում էր ջերմ եղբայրական մթնոլորտ, քանի որ միշտ հաճելի է, երբ տարբեր հարանվանությունների առաջնորդներն ու ներկայացուցիչները հավաքվում են մեկտեղ՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջը:
«Նոր սերունդ» եկեղեցու մամլո ծառայություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ