Աստված անիրավ չէ

Աստված անիրավ չէ
Կիրակի օրը յուրահատուկ օր էր Երևանի Նոր սերունդ եկեղեցու համար: Եկեղեցին մեծ կարոտով ողջունեց և շնորհավորեց հովիվ Տիգրան Թադևոսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Ջերմ խոսքերից հետո հովիվը պատմեց Ռիգայում կայացած ամենամյա հզոր կոնֆերանսի մասին, Ռեֆորմացիայի նպատակի և իմաստի մասին: Այնուհետև իր խոսքն ուղղեց եկեղեցուն, որում մասնավորապես ասաց.
Մենք պետք է լինենք ռեֆորմացիայի մարդիկ: Մենք կանչված ենք այս աշխարհում փոփոխություններ անելու համար: Դու կանչված ես մարդկանց դժոխքից դրախտ տեղափոխելու համար և հենց դրանով դու դառնում ես ռեֆորմատոր: «Դուք այս աշխարհի աղն ու լույսն եք» սա ռեֆորմացիայի խոսքեր են, դա նշանակում է, որ ուր էլ մտնես, պետք է փոփոխություն լինի այդ վայրում: Իսկ նախ ամենահզոր փոփոխությունն այն է, որ դու փոխես ինքդ քեզ, քո բնավորությունն ու մտածելաձևը:  
Ամեն ինչի ժամանակ կա, և Աստված սպասում է, որ մարը խոնարհվի, որպեսզի բարձրացնի խոնարհներին:
Որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք (Եբր. 6:10):
Մարդն իր մեջ անիրավության հակում ունի, մարդը կարող է մոռանալ  լավությունը, նեղանալ , բայց Աստված երբեք չի մոռանում, Աստված հատուցում է քո՝ անգամ փոքր ծառայության համար: Մարդը մարդուն գնահատում է տվյալ պահի իրավիճակով, թե ինչպիսի վերաբերմունք է նա ստանում է հենց այդ պահին: Իսկ Աստծո մոտ չի մոռացվում քո նախկինում  կատարված գործերը, որովհետև Աստված անիրավ չէ: Աստված կարողանում է չարին և բարուն բաժանել իրարից, եթե անգամ դու չար բան ես անում, Նա չի խառնում այդ չարը քո արած բարու հետ՝ մոռանալով բարին: Եթե դու այսօր ընկած ես, դա չի նշանակում, որ Նա մոռացել է, ուղղակի քո վերկանգնվելու համար մեկ աղոթք է հարկավոր, որ դու անես, և Աստված դարձյալ ամեն բան կվերականգնի: 
Եսթերի գրքում թագավորը արտաքսեց թագուհուն, և նա իր համար նոր կին, նոր ընտանիք էր փնտրում:   Այդպես էլ Աստված սատանային արտաքսեց Երկնքից, որից հետո ստեղծեց ու ընտրեց եկեղեցուն՝ որպես Իր նոր ընտանիք:  Մուրդկեն Եսթերին  պատրաստում էր թագավորի հետ հանդիպման համար: Նույն ձևով Աստված եկեղեցուն է պատրաստում:  
Երբ Եսթերը թագուհի դարձավ,  նա չփոխեց իր վերաբերմունքը Մուրդկեի նկատմամբ: Մեծ իշխանության մեջ, Եսթերը մնաց նույն բնավորության մեջ։ Եթե դուք բարձրանում եք, ձեր ֆինանսները աճում են, մի փոխեք ձեր վերաբերմունքը ձեր ծնողների, ձեր ավագների հանդեպ: 
Մենք պետք է մինչև վերջ պատվենք այն մարդկանց, ովքեր մեզ սնել ու մեծացրել են: Աստված հատուցում է բոլոր ծառայությունների ու Իր անվան համար արված գործերի համար, ինչպես թագավորը պատվեց Մուրդկեին հիշելով նրա արած գործի մասին: Որքան առավել է Աստված. Նա երբեք չի մոռանում քո գործերը: 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ