Աճը հաղթության գրավականն է: Ծոմապահության չորրորդ օր

Աճը հաղթության գրավականն է: Ծոմապահության չորրորդ օր
Ծոմապահությունը մեծ զորություն ունի և արդեն չորս օր է այդ զորությունով ու նորանոր օրհնություններով է լցվում Երևանի «Նոր սերունդ» եկեղեցին: Այսօրվա մեր տեսիլքն է եկեղեցու տարածվելն ու ընդլայնվելը, որի իրականացման մասին էլ խոսեց հովիվ Տիգրան Թադևոսյանը.
«Աստված զարմանահրաշ է. Նա ստեղծեց մարդուն ու տվեց ազատ կամք: Իր ստեղծագործությանը տվեց ազատ կամք՝ իրեն սիրելու կամ չսիրելու մեջ, Նա սերը չի ստեղծել որպես պարտադրական մի բան, և Աստված երջանիկ է զգում, որ մենք ազատ կամքի մեջ սիրում ենք իրեն:
post%2001.JPG
Սկզբում Աստված մեզ սիրեց ու մահացավ մեր մեղքերի համար: Աստծո՝ իր որդուն աշխարհ ուղարկելու կարևորագույն պատճառը իր անսահման սերն էր:
Հավատն այն սերն է, որ փորձում ենք վերադարձնել Աստծուն: Եթե սիրում ենք Աստծուն, ապա լցված ենք հավատքով: Մեր բոլոր ծառայությունները եթե լցված լինեն սիրով՝ մեր տեսիլքը կիրականանա: Սերը շարժող ուժ է կյանքի բոլոր բնագավառներում:
«Եւ եկեղեցիները հավատքով հաստատվում էին, որ օրէցօր թվով ավելանում էին» (Գործք. 16:4-5)։
Այսօրվա մեր տեսիլքն է տարածվելն ու ընդլայնվելը, իսկ դա առանց աճի չի կարող լինել: Եկեղեցին մեզանից յուրաքանչյուրն է, եկեղեցին դու ես, և մեր անհատական աճից է կսկսվի ընդհանուր աճ:
 Քո աճը քո հաղթության, զորության գրավականն է, այդ պատճառով սատանան ուզում է այն կանգնեցնել՝ օգտագործելով զանազան մեթոդներ դրա համար, ինչպես Ելից գրքում պատմում է, որ Եգիպտոսի փարավոնը, երբ տեսավ, որ Իսրայելի ժողովուրդը աճում ու հզորանում է, որոշեց խորամանկություն ցուցաբերել ու կտրել նրանց աճը (Ելից 1:6:12 ):
post%2002.JPG
Թույլ չտաս որևիցե մեկին կանգնեցնել քո աճը, իսկ աճն ապահովելու համար հարկավոր է զարգանալ: Ժամանակը պետք է ծախու առնենք, և ամեն ինչ օգտագործենք ինքնազարգացման համար:
Զարգացման նախադրյալներից մեկը հարցերն են, որ մեր մեջ պետք է առաջանան, իսկ եթե հարցեր չեն առաջանում, ուրեմն մենք չենք ձգտում զարգացման:
Մենք պետք է մեր հանդեպ քննադատորեն վերաբերվենք, որպեսզի պտղաբեր լինենք Աստծո Թագավորության մեջ:
Եկեք այսօր որոշում կայացնենք՝ փոխվելու աճելու և Ավետարանը քարոզելու մեջ, որի համար օգտակար կարող են լինել հետևյալ կետերը: Հիշենք դրանք և վերցնենք մեր կյանքերի համար:
•  Աշխատենք մեր բնավորության գծերի հետ:
• Երբեք միայնակ չմնանք. չլինենք  պարփաքված, ձեռք բերենք կապեր մարդկանց հետ, լինենք շփվող ու ընկերասեր:
•  Լինենք կրթված
• Զարգացնենք մեր ինտուիցիան, որը հնարավոր է անել Սուրբ Հոգու հետ հաղորդակցվելու շնորհիվ:
• Ունենանք մեր սեփական փորձառությունը»:
post%2003.JPG



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ