Այդ ինչպե՞ս կլինի

Այդ ինչպե՞ս կլինի
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը վերջերս էր վերադարձել Ռուսաստանի Դաշնություն կատարած ուղևորությունից: Մարտի 29-ի ծառայության սկզբում հովիվը համառոտ պատմեց, թե որքան հզոր ծառայություններ, ազատագրություններ ու բժշկություններ են իրականացրել այնտեղ Իժևսկի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Սուսաննայի և ամերիկացի հանրահայտ ծառայող Քոլեթ Բոդուանի հետ:
Կիրակնօրյա պատգամը հովիվը վերնագրել էր. «Այդ ինչպե՞ս կլինի»՝ օգտագործելով Մարիամի հարցը՝ ուղղված հրեշտակին (Ղուկ.1:34):
Մարիամը ձգտում էր ճանաչել հոգևոր բաները: Մարիամը հետաքրքրված էր Տիրոջ Խոսքով: Նա մտածում էր Աստծո Խոսքի մասին, քանի որ հրեշտակի ողջույնից հետո մտածում էր, թե «ինչպիսի՞ բան պիտի լինի այս ողջույնը» (Ղուկ.1:29): Մարիամը ոչ թե չէր հավատում Տիրոջ Խոսքին, ինչպես չհավատաց Զաքարիան, այլ իսկապես ուզում էր իմանալ այն, ինչ ինքը չգիտեր: Ինքը չգիտեր, քանի որ հրեշտակը խոսում էր հրաշքի մասին:
Հրաշքներ կատարվում են, երբ այցելում է Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին իրական անձնավորություն է և Նրա ներկայությամբ հրաշքներ են կատարվում: Զորությունն ու օծությունը գալիս են, երբ դու հասկանում ես, թե ինչ է կատարվում հոգևոր աշխարհում: Իսկ դու հասկանում ես, երբ ձգտում ես հասկանալ, երբ հետաքրքրվում ես, երբ հարց ես տալիս՝ «Այդ ինչպե՞ս կլինի»:
Հովհ. 4:22-ում Հիսուսն ասում է. «Մենք երկրպագում ենք Նրան, որ գիտենք»: Երբ դու գիտես, թե ում ես երկրպագում, ուրեմն դու Ճանաչում ես Նրան, գիտես Նրան, հաղորդակցվում ես Նրա հետ:
Եթե երկրպագում ես Աստծուն, բայց դրա ետևում չկա գիտություն և ճանաչողություն, ուրեմն դա կատարյալ չէ:
Իրական փրկությունը գալիս է գիտակցված հավատից:
Իրական երկրպագությունը գիտակցված երկրպագությունն է:
«Աստուած Հոգի է, եւ Նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհ.4:23):
Հոգով և ճշմարտությամբ...
Գիտությունը կարող է մեկնաբանել տարբեր ձևերով, որոնք կարող են փոխարինել մեկը մյուսին: Բայց Սուրբ Հոգին է, որ փոխարինող չունի:
Մտածի՛ր Աստծո Խոսքի խորությունների մասին ու կճանաչես Աստծուն:
«Այդ ինչպե՞ս կլինի»,- սա պետք է լինի քրիստոնյայի թիվ մեկ հարցը:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ