Բժշկություն շնչի ոլորտում

Բժշկություն  շնչի ոլորտում
Հունիսի 21-ը «Նոր սերունդ» եկեղեցու համար յուրահատուկ օր էր: Կիրակնօրյա ծառայությանը ներկա էին հյուրեր ԱՄՆ-ից և Գերմանիայից: Հովիվ Տիգրան Թադևոսյանը ողջունեց և ներկայացրեց հյուրերին, ապա հրավիրեց օրվա պատգամախոսին՝ եկեղեցուն արդեն հարազատ դարձած Քոլեթ Բոդուանին:
«Յարաքանչյուր անձնավորություն պետք է հասկանա, թե ով է ինքը: Աստծո խոսքն ասում է՝ թող ամեն ինչ ետևում, որպեսզի հասնես Հայր Աստծուն և դու հնարվորություն կունենաս խոսել Հիսուսի հետ: Բայց եթե ամենը թողնես ետևում, սակայն բժշկություն չստանաս, դու չես կարող հասնել Հորը, խոսել Հիսուսի հետ: Միայն բժշկություն ստանալուց հետո կարող ես  ցավը, խնդիրը, որ ունեցել ես դնել ետեևում, և այդ դեպքում կփոխվեն քո գգացողությունները, դու այլևս խնդիր չես ունենա, թե ինչպես խոսել Հիսուսի հետ:
Հոգու բժշկությունը նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական բժշկությունը: Դավիթը խնդրում էր Տիրոջից, որպեսզի Նա բժշկեր իր անձը, Դավիթը գիտեր, որ ցավը գալիս էր շնչի ոլորտից և գիտակցում էր, որ բժկության կարիք ուներ: Խնդիրը լուծելու և հոգու բժշկություն  ստանալու համար մարդը պետք է հետ գնա՝ վերադառնա արմատներին, որտեղից այն սկվսել է: Հնարավոր է, որ ամողջ խնդիրը սկսվել է մեկ մեղքից: Դու պետք է ապաշխարես այդ մեղքի համար ու խնդրես Աստծուն, որ բժշկություն բերի քո մեջ: 
Հպարտությունը ծածկում է մարդկանց զգացմունքներն ու էմոցիաները, ու նրանց սկսում է թվալ՝ նրանք իրենցով կարող են ամեն բան: 
Կարևորություն կա, որ մարդն ասի, թե ինչ է կատարվում իր ներսում, եթե չասի Աստված չի կարողանա ոչինչ անել: Հաճախ մարդիկ խնդրում են Աստծուն , որ փոխի իրենց և իրենց կյանքը:Սակայն Աստված ստեղծել է քեզ, որպեսզի դու հսկես քո սեփական կյանքը: 
Երբ Աստված արարեց երկինքն ու երկիրը, վերջում ստեղծեց մարդուն և պատվիրեց նրան, որ նա հսկի այս երկիրը: Դու պետք է ոչ թե խնդրես Աստծուն, որ փոխի քեզ, այլ որ բացատրի, թե ինչպես փոխես, ուղղես ինքդ քեզ:
Ես չեմ խնդրում, որ Աստված ինձ նման դառնա, այլ խնդրում եմ, որ ես նմանվեմ Նրան:
Աստված ասում է. «Եթե ուզում ես քեզ ներեմ, դու էլ պետք է ներես»: Սատանան կարող է մուտք գործել մեր կյանք եթե մենք չներենք: Երբ չենք ներում, դառնություն ենք արձակում մեր ներսից, որը ժամանակի ընթացքում բաձրանում է, խորանում՝ իր հետ բերելով մերժվածության, նեղվածության հոգի, այդ պատճառով Աստված զգուշացնում է մեզ, որ մինչև արևի մայր մտնելը հաշտվենք մեր եղբոր հետ: Խնդրի՛ր Տիրոջը, որ քեզ օգնի ներել: 
Քո վրա կարող է հարձակում կատարվել, սակայն դու ես, որ պետք է հսկես քո միտքն ու զգացմունքները, դու ինքդ պետք է որոշում կայացնես՝ ընդունելու քո բժշկությունը:
Այս պատուիրանքն աւանդում եմ քեզ, Տիմոթէոս որդեակ, առաջուց քեզ վերայ եղած մարգարէութիւնների պէս, որ նորանցով պատերազմիս բարի պատերազմը. Ունենալով հաւատք եւ բարի խղճմտանք, որ մի քանիսը դէն գցելով հաւատքումը նաւակոծութիւն քաշեցին(1 Տիմ. 1:18-20):
Երբ որ մենք դառնում ենք Հիսուս Քրիստոսին մենք սկսում ենք բարի պատերազմ վարել ու այդ պատերազմը չի վերջանում, մենք պետք է կանգնենք ու պատերազմենք մեր բարի պատերազմով, այսինքն՝ մենք պետք է անենք այն, ինչ Աստված ասում է, որ անենք: Մենք կարիք ունենք Աստծո խոսքը կարդալոու, աղոթելու և դավանելու:
Ասե՛ք Տիրոջը, որ դուք ուզում եք ավելին անել, ավելին տալ թագավորության համար»:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ