Դեյվիդ Ուիլքերսոն.Թիրախ սատանայի նախանձի համար

Դեյվիդ Ուիլքերսոն.Թիրախ սատանայի նախանձի համար

Եթե Դուք ամբողջ սրտով Աստծուն փնտրող քրիստոնյա եք, ապա Դուք հանդիսանում եք թիրախ սատանայի համար: Այս հաղորդագրությունը հավատացյալների համար է, ովքեր հիմա ծանր փորձությունների շրջան անցնում են: Իմ խոսքն ուղղված է նրանց, ովքեր խորը տառապանքներ են տանում և այժմ գտնվում են իրենց հոգեկան, ֆիզիկական և հոգևոր ուժերի վերջնակետում: Մեր ժամանակաշրջանը մեծ սթրեսների ժամանակաշրջան է, երբ դժվար ժամանակները մեզ համար կարող են հանկարծակի վրա հասնել, և մենք կլինենք դատարկված, հոգնած և մոլորված:

Ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն յուրաքանչյուր քրիստոնյայի համար, ով այժմ լավ շրջան է ապրում իր կյանքում, ում իրավիճակներն առանձնապես սթրեսի առիթ չեն տալիս, և ով այժմ չի անցնում ծանր փորձությունների և ցավի միջով: Շնորհակալ եմ Աստծուց, որ Նա նման ժամանակաշրջաններ է տալիս Իր զավակների կյանքում:
Սակայն մենք Աստվածաշնչից գիտենք, որ փոթորիկները և մեծ փորձությունները հասնում են բոլորին, ով իրոք ամեն բան Քրիստոսի ձեռքն է հանձնել. «Շատ են արդարների նեղությունները» (Սաղմոս 33:20) : Ավելին, եթե դուք ծարավ եք Աստծուն, եթե դուք ամուր որոշել եք փնտրել Նրան ձեր ամբողջ սրտով՝ տրամադրելով ձեր միտքն ու հոգին հնազանդվելու Նրա Խոսքին, ապա դուք անընդհատ թիրախ կլինեք սատանայի նախանձի համար:

Դարեր շարունակ մեծ քրիստոնյաները փորձում էին պարզել, թե ինչու՞ են արդարները տանջվում: Իմ անձնական գրադարանը լեցուն է նման գրքերով: Սակայն հստակ պատասխան, ինչպես երևում է , առ այսօր գտնել չի ստացվում: Ամեն անգամ, երբ ինձ խորը սուգ է պատում, ինձ համար շատ դժվար է լինում կիրառել այն ճշմարտություններից գոնե մեկը, որոնք ես գիտեմ, իմ պատառ-պատառ լինող սրտի համար: Դրա փոխարեն, ես սկսում եմ այսպես աղոթել. «Տե՛ր, միայն Քո Խոսքը կարող է ինձ նեցուկ լինել»:

 Շարունակելի...

Դեյվիդ Ուիլքերսոն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ