Եկեղեցի, որին չեն հաղթի դժոխքի դռները

Եկեղեցի, որին չեն հաղթի դժոխքի դռները
Եկեղեցին շինություն չէ, մարդկանց անունով կոչված կառույց չէ: Եկեղեցին Աստծո տունն է, ժողովուրդն է, ովքեր երկրպագում են Տիրոջը, եկեղեցին ես ու դու ենք: Սատանան ամեն ձևով փորձում է նսեմացնել եկեղեցին, ծաղրի առարկա դարձնել: Դժոխքը ուզում է քանդել եկեղեցին: Բայց Հիսուսը ուզում է շինել այնպիսի եկեղեցի, որին չեն հաղթի դժոխքի դարպասները
Մատթ. 16:13-19
«Եւ Յիսուսը դուրս գնաց Փիլիպպեայ Կեսարիայի կողմերը, եւ իր աշակերտներին հարցնում էր եւ ասում. Մարդիկ ինձ համար ո՞վ են ասում, որ մարդի Որդին լինի։ Նորանք էլ ասեցին. Ոմանք՝ թէ Յովհաննէս Մկրտիչն է. իսկ միւսները՝ Եղիան. ուրիշներն էլ՝ Երեմիան, կամ մարգարէների մէկը։ Նորանց ասեց. Իսկ դուք ո՞վ էք ասում ինձ համար, թէ լինիմ։ Սիմօն Պետրոսը պատասխան տուաւ եւ ասեց. Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին»: (Մատթ. 16:13-19)
Հիսուսին հետաքրքրում է, թե Իր ժողովուրդն ինչ կարծիք ունի Իր մասին, թե դու ինչ ես ասում, ով է Նա քեզ համար, ինչ դեր է խաղում քո կյանքում: Ու Հիսուսը սպասում է, որ դու ասես այն, ինչ Աստծո սրտով է, ինչը համապատասխանում է Աստծո Խոսքին, որ մտածես Իր նման: Հիսուսը երբեք ուղղակի հարցեր չի տալիս: «Ո՞վ է Հիսուսը քեզ համար»: Հարց, որը որոշում է քո ապագան:
Երբ Սիմոնը ասաց, որ Հիսուսը Քրիստոսն է, Կենդանի Աստծո Որդին, որը նշանակում էր մեկը, ումից կախված է օծությունը, կյանքը, լինել կամ չլինելը, Հիսուսն էլ ասաց, որ այլևս նա վեմ է և հենց այդ վեմի վրա կշինի Իր եկեղեցին, և որին չեն հաղթի դժոխքի դռները: Եթե դու Հիսուսին տալիս ես Իր ճիշտ անունը, Նա էլ քեզ քո ճիշտ անունն է տալիս:
Աստված եկեղեցին կառուցում է հենց այդ խոսքի, հայտնության վրա, որ Պետրոսը ուներ:
  Երկիրը ստեղծվելու գլխավոր նպատակը եղել է եկեղեցու շինվելը: Աստված, որ ստեղծել է երկիրն ու երկինքը հիմա ուզում է ստեղծել այնպիսի մի ժողովուրդ, որին չեն հաղթի դժոխքի դռները: Հայր Աստծո հավիտենական մտքի ու սրտի  մեջ եղել է եկեղեցին: Ինչպես Ադամի կողից ստղծվեց եկեղեցին նույն կերպ, երբ Հիսուսի կողին հարվածեցին, արյուն և ջուր թափվեց , նրա կողից ստեղծվեց եկեղեցին:
Երբ խոսքը երկնքից գաիս է մարդու կյանքի մեջ, նրա սրտի մեջ և այն խառնվում է օծությունով, նա դառնում է գերբնական: 
Եկեզեցին գերբնական կառույց է, և մարդը, մտնելով այդտեղ, նույնպես դառնում է գերբնական, իր միտքն է փոխվում, զգացմունքներն են փոխվում, երկրպագությունն է փոխվում: 
«Եւ չթողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է»։ (Եբր 10: 25)
Մենք պետք է ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, սիրով լցված ու բարի գործեր անենք, քանի որ միայն այդպես կարող ենք փափուկ պահել մեր սիրտը:
 Հիսուսը շինում է այնպիսի եկեղեցի, որին չեն հաղթի դժոխքի դարպասները: Եթե դու եկեղեցում ես, եթե քո սիրտը եկեղեցում է, եթե դու նրա մասն ես կազմում, դու երանելի ես, քանի որ դժոխքի դռները քեզ չեն հաղթի: 

Սեփական լրատվություն
«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի  օգոստոսի 7-ի կիրակնօրյա պատգամից

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ