Աստված դեմ է նրանց...

Աստված դեմ է նրանց...
"Երկինք զննողները, աստղագետները, նորալուսինով գուշակողները... մղեղի պես են դառել, կրակը պիտի այրի նրանց..." (Եսայա 47.13,14) 
"Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դյութություն դյութող, գուշակող և հմայող և կամ հավահարց, նաև կախարդ, կամ վհուկ, կամ նշանագետ, կամ մեռելհարցուկ: Որովհետև բոլոր այս բաներն անողը Տիրոջ առաջին գարշելի են" (Բ Օրինաց 18.10-12) 
"Եվ երբ որ ձեզ ասեն. Հարցրեք մեռելհարցուկներին և վհուկներին... դուք էլ նրանց ասեք. Չէ՞ որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնի. կենդանիների համար մեռածների՞ն դիմեք:" (Եսայա 8.19)
Այս և նման շատ համարներ մեզ պարզ ասում են, որ չի կարելի ապագան կամ որևէ այլ բան իմանալու համար, վախը չափելու կամ բուժվելու համար գնալ բախտ նայողների, կարտով գուշակողների, աստղագուշակների, հոգեհարցուկների, էքստրասենսների և նման այլ սև դաշտի մարդկանց մոտ, քանի որ Աստված դեմ է նման բաներին: Չնայած որ նրանք կարող են երևալ "քրիստոնյա"՝ սրբապատկերներով շրջապատված, բայց դա սուտ է նրանք այլ մեկին են ծառայում: Աստված ասում է դուք ունեք Աստված և հարցրեք Ինձանից և ես ձեզ ամեն ինչ կասեմ և կօգնեմ: 
Քրիստոնյա բարեկամ, հեռու մնա նման բաներից, դրանք թակարդ են մարդկության թշնամու կողմից: Լսիր Աստծո պատվերները և ապրիր սուրբ կյանքով...
Ֆեյսբուքյան գրառում

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ