Համառություն հավատի մեջ

Համառություն հավատի մեջ
Եթե հավատացյալը համառություն ունի, նա կարողանում է վերափոխել իր շրջապատը բոլոր ոլորտներում:
Կան մարդիկ, ովքեր մեծ հավատ ու մեծ տաղանդներ ունեն, բայց չունեն համառություն: Այդպիսի մարդիկ կարող են շուտով հուսահատվել ու մնալ նույն տեղում:
Հիսուսը երբեք չզատեց հավատը համառությունից: Որովհետև համառությամբ շաղախված հավատը հրաշքներ է գործում:
Ունեցիր նպատակ և համառորեն գնա դեպի այն: Ու անպայման կհասնես նպատակիդ, որովհետև Հիսուսը սիրում է համառներին:
Ոչինչ մի հետաձգիր վաղվան: Վաղվան թողած գործը հետաձգվում է մյուս օրվան: Մեզ համար գոյություն չունի «վաղը», մեզ համար գոյություն ունի միայն «այսօր»:
Ղուկաս 18:2-8-ում Տերը պատմում է համառ կնոջ առակը: Կինը համառ էր և հասավ իր նպատակին անգամ անօրեն դատավորի մոտ: Առավելևս մեր Դատավորը, որ արդար է և Նրա մոտ աչառություն չկա, Նա կպաշտպանի մեր իրավունքը: Միայն թե եղիր համառ ու հետևողական:
Աստված փոխում է այն, ինչը փոխում ենք ես ու դու: Աստված առանց մեզ ոչինչ չի փոխում, Նա հաշվի է առնում մեր կարծիքը:
Հռութը ուներ թե՛ հավատ, թե՛ համառություն: Ու իր համառ հավատով նա հասավ իր նպատակին:
Եղիսեն իր համառության շնորհիվ ստացավ կրկնակի օծություն:
Հիսուսը նույնպես համառ էր ու հետևողական: Նրա համառության շնորհիվ մենք փրկվեցինք, մենք հաշտվեցինք մեր Հոր հետ, մենք մտանք Նրա ներկայության մեջ:
Ահա այսպիսին էր հովիվ Սուսաննա Հարությունովայի ապրիլի 19-ի քարոզը «Նոր սերունդ» եկեղեցում :
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ