Հարուստն ու ավելի հարուստը

Հարուստն ու ավելի հարուստը
Հարուստ ընտանիքի հայրը մի անգամ որդուն տարավ գյուղ, ցույց տալու համար, թե որքան աղքատ կարող են լինել մարդիկ: Նրանք մի ամբողջ օր՝ ցերեկ ու գիշեր անց կացրին մի շատ աղքատ ընտանիքի տանը: Իսկ երբ վերադարձան իրենց տուն, հայրը հարցրեց որդուն.
- Քեզ դուր եկա՞վ ճանապարհորդությունը:
- Հրաշալի էր, հայրիկ:
- Տեսա՞ր, թե որքան աղքատ կարող են լինել մարդիկ, - հարցրեց հայրը:
- Այո:
- Եվ ի՞նչ սովորեցիր դրանից:
Որդին պատասխանեց.
- Ես տեսա, որ մենք մի շուն ենք պահում մեր տանը, իսկ նրանք չորսն ունեին: Մենք մեր բակում լողավազան ունենք, իսկ նրանք մի ամբողջ ծովածոց, որի ծայրն էլ չէր երևում: Գիշերը մենք մեր այգին լամպերով ենք լուսավորում, իսկ նրանց աստղերն են լուսավորում: Մենք մեր բակում այգի ունենք, իսկ իրենք՝ դաշտեր ու այգիներ, որ հասնում են մինչև հորիզոն:
Հայրը կորցրել էր խոսելու ունակությունը ու ապշած նայում էր որդուն:
Իսկ որդին ավելացրեց.
- Շատ շնորհակալ եմ, հայրիկ, որ ցույց տվեցիր, թե ի՜նչ հարուստ էին այդ մարդիկ:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ