Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայությունները ՌԴ Իժևսկ քաղաքի եկեղեցիներում

Հովիվ Տիգրան Թադևոսյանի ծառայությունները ՌԴ Իժևսկ քաղաքի եկեղեցիներում
Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը երեքշաբթի օրը՝ մարտի 10-ին, ծառայողական այցով մեկնեց Ռուսաստանի դաշնության Իժևսկ քաղաք:
Իժևսկի «Կյանքի խոսք» (հովիվ՝ Սուսաննա Հարությունովա) և Երևանի «Նոր սերունդ» եկեղեցիների միջև հաստավել են ջերմ հարաբերություններ, պարբերաբար տեղի են ունենում հովվական և ծառայողական փոխադարձ այցելություններ և ծառայություններ: Եղբայրական հարաբերություններ են ստեղծվել նաև Իժևսկի մյուս եկեղեցիների հետ:
Այս օրերին Իժևսկում է գտնվում նաև «Նոր սերունդ» եկեղեցու մեկ այլ վաղեմի բարեկամ, ''International Restoration Ministries'' ծառայության առաջնորդ Քոլեթ Բոդուանը:
Շաբաթ օրը երեկոյան հովիվ Տիգրան Թադևոսյանը քարոզեց Իժևսկի «Նոր սերունդ» եկեղեցում: Պատգամը նվիրված է Աստծո խաղաղությանը: Ծառայության ավարտին հովիվն անհատապես աղոթեց եկեղեցու մոտ 80-90 հավատացյալների համար:
Կիրակի օրը առավոտյան հովիվ Տիգրանը ծառայեց քաղաքի մեկ այլ եկեղեցում, որը կրում է «Աստծո եկեղեցի» անվանումը: Հովիվը կիսվեց իր մի շարք հայտնություններով, աղոթեց եկեղեցու և հավատացյալների համար:
Նշենք, որ այդ եկեղեցու հովիվը Զատկի օրերին կայցելի Հայաստան և կծառայի «Նոր սերունդ» եկեղեցում:
Այս օրերին հովիվը Քոլեթ Բոդուանի հետ ծառայում է մարդկանց՝ անհատական էմոցիոնալ բժշկության համար:
Տեղի «Կյանքի խոսք» եկեղեցում հովիվ Տիգրան Թադևոսյանը կծառայի եկող կիրակի օրը՝ մարտի 22-ին:
Մարտի 25-ին հովիվը կվերադառնա հայրենիք:
Թող Աստված օրհնի հովվի ծառայություններն ու վերադարձը:
Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ