Հրապարակվել են ցնցող փաստեր համասեռ ընտանիքների երեխաների վերաբերյալ

Հրապարակվել են ցնցող փաստեր համասեռ ընտանիքների երեխաների վերաբերյալ
Ինչպիսի մարդ կդառնան համասեռ ընտանիքներում դաստիարակված երեխաները: Այս հարցի պատասխանն արդեն երկար ժամանակ հուզում է շատերին:
2010 թվականի աշնանը Տեխասի համալսարանի պրոֆեսոր Մարկ Ռեգներուսը սկսեց իր հայտնի ուսումնասիրությունը «Ինչով են առանձնահատուկ այն երեխաները, ում ծնողները համասեռական են» թեմայով: Գիտնականն իր աշխատանքն ավարտեց մեկուկես տարի հետո: Ընդ որում, տվյալների վերլուծությունը շարունակվում է առայսօր և հասանելի են հետաքրքրվող բոլոր գիտնականներին:
Հետազոտությանը մասնակցել են 3000 մարդ, որոնց ծնողները համասեռ հարաբերությունների մեջ են: Ստացված տվյալները իսկապես ցնցող էին: Թեև դա սպասելի էր, բայց առաջին անգամ հեղինակավոր համալսարանի հեղինակավոր գիտնականը ապացուցեց դրանք գիտականորեն և հրապարակեց հեղինակավոր «Social Science Research» հրատարակչության միջոցով: Այսպիսով.
Վեներական վարակվածության բարձր մակարդակ: Համասեռ ծնողների դաստիարակած երեխաների 25%-ը վարակված է (կամ վարակված եղել է) վեներական հիվանդությունով: Նորմալ ընտանիքներում այդ թիվը 8% է:
Ընտանեկան հավատարմությունը պահելու անընդունակություն: Համասեռ ծնողների դաստիարակությամբ մեծացած անձանց 40%-ը ընտանեկան անհավատարմությանը  վերաբերվում են քամահրանքով: Նորմալ ընտանիքներում մեծացած մարդկանց միայն 13%-ը չի դատապարտում ընտանեկան անհավատարամությունը:
Հոգեբանական խնդիրներ: Եվս մի ցնցող փաստ: Համասեռ ընտանիքներում մեծացած երեխաների 24%-ը չափահաս տարիքում ինքնասպանության մտադրություն է ունեցել: Նորմալ ընտանիքներում այդ թիվն ընդամենը 5% է:
Հոգեբույժների դիմում են համասեռ ընտանիքներում աճած անձանց 19%-ը, նորմալ ընտանիքներում աճած անձանց 8%-ը:
Սոցիալ-տնտեսական անօգնականություն: Լեսբուհի մայրերի զավակների 28%-ը գործազուրկ են, իսկ նորմալ ընտանիքների զավակների միայն 8%-ը:
Այն անձանց 69%-ը, ում մայրը լեսբուհի է եղել և նրանց 57%-ը, ում հայրն է համասեռական եղել, ասել են, որ իրենց ընտանիքները պետության կողմից նպաստ են ստացել: Նորմալ ընտանիքների ընդամենը 17% է նպաստ ստացել:
Լեսբուհի մոր դաստիարակությամբ մեծացած անձանց 38%-ը առայսօր ապրում է պետական նպաստով և միայն 26%-ը լրիվ դրույքով (full time) աշխատանք ունի: Համասեռական հայրերի սաների միայն 34%-ն է աշխատում լրիվ դրույքով: Համեմատության համար՝ նորմալ ընտանիքների զավակների ընդամենը 10%-ն է նպաստով ապրում, իսկ կեսից ավելին աշխատում են լրիվ դրույքով:
Սեռական ինքնակողմնորոշման շեղումներ: Համասեռ ընտանիքներում մեծացած անձանց միայն 60-70%-ն է ինքն իրեն համարում տարասեռ (հետերոսեքսուալ), այսինքն՝ ընդունում է իր բնական սեռը: Նորմալ ընտանիքներում այդ թիվը կազմում է 90%:
Նշենք, որ ուսումնասիրության հեղինակը՝ պրոֆեսոր Մարկ Ռեգներուսն այս աշխատանքի համար ենթարկվում է հալածանքների համասեռականների կողմից, ովքեր ձգտում են նաև արգելել նրա ուսումնասիրության արդյունքների հրապարակումը:
Ըստ latelynews.org նյութերի:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ