Ինչ տեսնես, այն կստանաս

Ինչ տեսնես, այն կստանաս
Մարդիկ հաճախ տեսնում են այն, ինչը պետք չէ տեսնել և չեն տեսնում այն, ինչը պետք է տեսնել:
Աստված մեղ կանչել է, որ մտնենք Իր ժառանգության մեջ և արժանանանք այն ամենին, ինչ Ինքն է նախասահմանել: Նա կամենում է, որ մենք ամեն բան տեսնենք ու ընկալենք այնպես, ինչպես դրանք կան իրականում:
«...Ով յիմար եւ անմիտ ժողովուրդ, աչքեր ունին ու չեն տեսնում, ականջներ ունին ու չեն լսում», ասում է Աստված (Երեմիա 5:21)։
Իմաստուն մարդը կարողանում է տեսնել այն, ինչը ուրիշները չեն կարողանում տեսնել: Տերն ուզում է բացել քո աչքերը, Նա ուզում է, որ դու իմաստուն լինես: Եթե դու կարողանաս տեսնել այն, ինչը տեսնում է Աստված, ապա դա իրականություն կդառնա:
Իսկ ո՞րն է չտեսնելու պատճառը: Պատասխանը տրված է անմիջապես հաջորդ խոսքում.
«Չէ՞ք վախենում ինձանից, ասում է Տէրը, կամ իմ երեսիցը չէ՞ք դողում»: (Երեմիա 5:22)։
Եթե ունես Աստծո վախը, սերն ու հարգանքը Աստծո նկատմամբ, ապա նա կմաքրի քո ուղեղից սատանայի ստեղծած բոլոր պատկերները, և դու կտեսնես այն, ինչ ուզում է քեզ ցույց տալ Աստված:
Եթե ուզում ես բացվի քո տեսողությունը, մտածիր Աստծո գործերի մասին:
Մովսեսը Աստծո հրամանով տասներկու հոգի ուղարկեց Քանանի երկիրը լրտեսելու: (Թվ. 13:1-4): Նրանք տեսան նույն երկիրը, բայց նրանցից 10-ը այն ընկալեցին այլ կերպ, քան մյուս երկուսը: Պատճառն այն էր, որ այդ երկուսը հավատում էին Աստծո խոստմանը, մյուս տասը՝ ոչ:
Երբ դու փնտրում ես Աստծուն, երկրպագում ես Նրան, վախենում ես Նրանից, Նա էլ բացում է քո հոգևոր տեսողությունը: Եվ դու տեսնում ես այն, ինչ Ինքն է տեսնում: Ու դու ստանում ես այն, ինչ տեսնում ես:
Նայիր քեզ այնպես, ինչպես Աստված է տեսնում:
Սեփական լրատվություն:
Տեսանյութը՝ շուտով:


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ