Ինչո՞ւ բղավել․ Առակ

Ինչո՞ւ բղավել․ Առակ
Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Ինչու՞ են մարդիկ բղավում կռվելու ժամանակ:
-Որովհետև կորցնում են ինքնատիրապետումը,-ասաց աշակերտներից մեկը:
-Բայց ինչո"ւ բղավել, եթե այդ մարդը գտնվում է քո կողքին,- հարցրեց ուսուցիչը,- չի կարելի նրա հետ խոսել ցածրաձայն: Ինչո՞ւ բղավել:
Աշակերտները առաջարկեցին իրենց պատասխանները, բայց դրանցից ոչ մեկը չբավարարեց ուսուցչին: Վերջիվերջո նա բացատրեց.
-Երբ մարդիկ դժգոհ են միմյանցից և կռվում են, նրանց սրտերը բաժանվում են միմյանցից: Որպեսզի այդ հեռավորության վրա մարդիկ կարողանան իրար լսել, նրանք ստիպված բղավում են: Որքան ուժգին են նրանք վիճում, այնքան բարձրաձայն են բղավում:
Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդիկ սիրահարվում են,- շարունակում է նա,-նրանք չեն բղավում, ընդհակառակը, խոսում են ցածրաձայն: Դա հետևանք է այն բանի, որ նրանց միջև հեռավորությունը շատ փոքր է:
Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մարդիկ ավելի ուժգին են սիրահարվում,- շարունակեց ուսուցիչըմ,-
նրանք չեն խոսում, այլ միայն շշնջում են, և նրանց սրտերն ավելի են մոտենում: Վերջում նույնիսկ շշնջալ պետք չի, նրանք միայն նայում են ու նայում են միմյանց և ամեն ինչ հասկանում են առանց խոսքերի:
Եվ այսպես, երբ վիճում եք, մի՛ թողեք ձեր սրտերին հեռանալ իրարից, մի՛ արտասանեք այնպիսի բառեր, որոնք էլ ավելի կմեծացնեն ձեր միջև առաջացած հեռավորությունը:
Գուցե գա այնպիսի օր, երբ այդ հեռավորությունը այնքան մեծանա, որ դուք այլևս չկարողանաք գտնել հետդարձի ճամփան:
Սիրե՛ք միմյանց:
Աղբյուր՝ Protestant.am

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ