Կայացավ երկար սպասված քույրական երտասարդական ծառայությունը

Կայացավ երկար սպասված քույրական երտասարդական ծառայությունը
Փետրվարի 1-ին կայացավ երկար սպասված քույրական երտասարդական ծառայությունը: Քույրերը միասին անցկացրեցին մի հրաշալի երեկո, որի ժամանակ, իր ջերմությամբ և քնքշությամբ նրանց ծառայեց  Հովիվ Սուսաննան: 
IMG_4171.JPG
Երեկոն սկսվեց աշխույժ ու ցնծագին փառաբանությամբ և աղոթքով:
IMG_4175.JPG
Աղոթքին հաջորդեցին զվարճալի, ուրախ խաղերն ու հյուրասիրությունը:
IMG_4165.JPG
IMG_4190.JPG
IMG_4193.JPG
Այնուհետև Հովիվ Սուսաննան իր սրտի խոսքն ուղղեց աղջիկներին: Նա հորդորեց քույրերին չհուսալքվել ու չհանձնվել կյանքի ոչ մի իրավիճակում: «Աստված յուրաքանչյուրին տվել է տարբեր տաղանդներ, սակայն տաղանդները զարգացնելու և կիրառելու համար հարկավոր է գին վճարել, ժամանակ տրամադրել ու համբերել: Հնարավոր է այն ճանապարհը, որ տանում է դեպի հաջողություններ ու մեծ ձեռքբերումներ ուղեկցվի դժվարություններով ու ջանքերով, ինչպես Եսթերի կյանքում: Մինչ նա հաղթեց մրցությունները, դարձավ թագուհի ու գրավեց թագավորի սիրտը, նա մեկ տարի շարունակ անցնում էր տարբեր պատրաստություններ, որոնք տանջալից էին ու բարդ (Եսթեր 2:12): Քո տաղանդները կարող են զարգանալ, բերել քեզ մեծ հաջողություններ, բայց դու պետք է լինես հաստատակամ, խիզախ, համբերես, չվախենաս ու միայն Աստծուն հուսաս»:
IMG_4195.JPG
Հովիվ Սուսաննայի խոսքից հետո քույրերից ոմանք կիսվեցին իրենց վկայություններով, փորձառություններով: Շատերը քաջալերվեցին ու օրհնվեցին՝ լսելով միմյանց հուզիչ պատմությունները: Երեկոն աղոթքով ամփոփելուց հետո քույրերն իրար հրաժեշտ տվեցին՝ հաջորդ քույրական ծառայությունների մեծ ակնկալիքով ու սպասումներով:
IMG_4201.JPG
Կարծիքներ.
Շատ օրհնված եմ՝ թե՛ օրվա խոսքից, թե՛ վկայություններից, որոնցով կիսվեցին ներկաները: Շատ կարևոր էր յուրաքանչյուրիս համար լսել, որ բոլորս էլ օժտված ենք տաղանդներով, միայն թե դրանց ի հայտ գալու համար հարկավոր է ժամանակ, փորձություններ և իհարկե զոհ: Ամենակարևորը՝ մենք պետք է ունենանք նպատակ, դրան հասնելու ցանկություն և հույս՝ Աստծո վրա :
 Անի Հարությունյան
Հրաշալի է, երբ մի հարց տանջում է քեզ, (երեկ ինձ իսկապես մի հարցի պատասխան էր հետաքրքիր) ու երբ զրույցը սկսվեց տաղանդի, նպատակի համար գին տալու մասին հասկացա, որ հարցիս պատասխանը գտել եմ, ինձ համար բացվեց նպատակի ու դրա՝ Աստծո կողմից օրհնված լինելու պայմանները: Ինչպես միշտ հովիվ Սուսաննան բացեց մեզ համար փաստեր, որոնց երևի քչերս ենք ուշադրություն դարձնում, ու ինձ համար պարզ դարձավ, որ նեղ դռնով ու դժվարություններով անցնելիս՝ մենք պիտի շնորհակալ լինենք ու ուրախ, որ գնում ենք Աստծո լույսի ուղղությամբ:
Աննա Խաչատրյան
Շատ յուրահատուկ հանդիպում էր ինձ համար՝ սկսված ամենապարզ ու ուրախ խաղերից, վերջացրած խորը ու հուզիչ վկայություններով և իհարկե Աստծո առատ ներկայությամբ: Շնորհակալ ենք հովիվ Սուսաննային հրաշալի խոսքի համար: Նմանատիպ հանդիպումների շատ էի սպասել:  
Աննա Թադևոսյան

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ