Նա մարտնչում է ձեր փոխարեն

Նա մարտնչում է ձեր փոխարեն
Եբրայեցիների 4:16-ում գրված է. «Ուրեմն, համարձակութեամբ մօտենանք նրա շնորհի աթոռին, որպէսզի ողորմութիւն ստանանք եւ շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնութեան կարիք ունենք»: Օգնություն  բառը նկարագրում է մի իրավիճակ, երբ հռոմեացի զինվորը մարտի ժամանակ վիրավորվել է և զգում է, որ իր մարմինը սկսում է չենթարկվել իրեն: Իսկ թշնամու շրջապատող զորքերը սպառնում են սպանել իրեն: Այդ ժամանակ նա օգնության է կանչում իր գնդի զինվորներից մեկին, և ուժեղ, զորեղ զինակից եղբայրը պաշտպանում է նրան՝ իր մարմնով ծածկում է թշնամուց և մարտնչում է նրա փոխարեն:
Այս պատճառով, երբ Աստվածաշնչում կարդում ենք «...շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնութեան կարիք ունենք», նշանակում է, որ մենք կարող ենք համարձակորեն մոտենալ շնորհի աթոռին և ասել. «Տե՛ր, ահա թե ինչպես եմ ապրում, ահա թե ինչերի հետ եմ առնչվում, ես վստահ չեմ, որ ինքս կարող եմ պայքարել այս իրավիճակի դեմ»: Դրանից հետո Հիսուսը պաշտպանում է մեզ: Նա կարծես թե ասում է. «Ես հոգ կտանեմ դրա մասին»: Նա կանգնում է մեր առջև: Նա կանգնում է մեր և ստեղծված իրավիճակի միջև: Նա մարտնչում է մեր փոխարեն: 
Բարեկամներ, եթե Աստված է ձեր կողմից, ապա ո՞վ կարող է ձեզ դեմ լինել: Հիսուսը ձեր կողմից է: Նա ձեր մասին ամեն բան գիտի, Նա գիտի ձեր կյանքում ձեզ շրջապատող ամենբանի մասին: Նա չի դավաճանել և չի լքել ձեզ ոչ մի վայրկյան: ՆԱ ԳԻՏԻ:
Ռիք Ռեններ

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ