«Նոր սերունդը» տոնում է Սուրբ Ծնունդը: (Լուսանկարներ)

«Նոր սերունդը» տոնում է Սուրբ Ծնունդը: (Լուսանկարներ)
«Նոր սերունդ» եկեղեցին հունվարի 6-ին հավաքվել էր՝ տոնելու Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:
Ջրվեժի գեղեցիկ դահլիճներից մեկում հավաքվել էին եկեղեցու 120-ից ավելի հավատացյալներ, հյուրեր: 
IMG_1602.JPG
Խնջույքի սկզբում հավաքվածներին համառոտ խոսքով դիմեց եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը: 
24.jpg
Ընդգծելով Տեր Հիսուսի ծննդյան անկարագրելի նշանակությունը, հովիվն ամփոփեց անցած տարվա հաջողություններն ու ձեռքբերումները, ներկաներին մաղթեց հաճելի երեկո:
Երեկոյի ընթացքում նվերներ հանձնեցին անցյալ տարվա ընթացքում տարբեր ոլորտներում առավել աչքի ընկած ծառայողներին, հավատացյալներին:
IMG_1609.JPG
Հյուրասիրության, համեղ խորտիկների առատության հետ մեկտեղ եկեղեցու շնորհաշատ երիտասարդները երգում էին,
132.jpg
ու պարում:
128.jpg
Զվարճանում էին բոլորը:
IMG_1617.JPG
Սեղանների շուրջ ընթանում էին մտերմիկ զրույցները, խմբակային «սելֆիները»:
IMG_1684.JPG
Երիտասարդներն ու մեծահասակները չէին դադարում ուրախանալ, պարել, խաղալ ուրախ խաղեր:
IMG_1669.JPG
Երեխաները, չնայած հոգնածությանը, չէին ուզում գնալ «նանիկ» անելու:
IMG_1693.JPG
Խնջույքն ընթանում էր Աստծո ժողովրդին վայել ցնծությամբ, կարգապահությամբ և միմյանց նկատմամբ տածած սիրով ու հարգանքով: 
IMG_1652.JPG
Միմյանց հետ լուսանկարվելուց հետո եկեղեցին բարի գիշեր մաղթեց միմյանց ու գնաց գիշերելու:
135.jpg
«Նոր սերունդ» եկեղեցին գիտի տոնել տոները: Տոնը խնդության, ուրախության օր է, եվ Սուրբ Ծնունդը՝ մեր Փրկչի ծննդյան օրը, տարեցտարի նշվում է ավելի մեծ ցնծությամբ, նվիրումով ու կազմակերպվածությամբ:
Սեփական լրատվություն::

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ