Նորոգության տոն

Նորոգության տոն
Երուսաղեմում Նավակատիքի տոնն էր: Հիսուսը շրջում էր տաճարում և քարոզում: (Հովհ.10:14-30): Հրեաների մեջ բաժանում եղավ: Մի մասը հավատում էին Նրա խոսքին, մյուս մասը կառչած էին մնացել իրենց ավանդույթին՝ Նավակատիքի տոնին ու չէին հավատում Նրան, չէին ուզում ընկալել, որ Նավակատիքը հենց նորոգության տոնն է:
Ինչպե՞ս իմանալ՝ տոնը Աստծո՞ւց է, թե՞ ոչ: Եթե տոնը ժողովրդին մոտեցնում է Աստծուն, ուրեմն Աստծուց է: Եթե տոնը հեռացնում է Աստծուց, խանգարում է, որ մարդիկ լսեն ու ընդունեն Աստծո Խոսքը, ապա դա Աստծուց չէ:
Հիսուսի խոսքի պատճառով «բաժանմունք եղաւ Հրէաների մէջ» (Հովհ.4:19):
Ուստի, եթե քո խոսքը բաժանություն է բերում՝ մի՛ սրտնեղիր: Ամեն նոր բան, նոր խոսք, նոր մշակույթ բաժանության պատճառ կարող է լինել: Եկեղեցու բաժանումը ուղղափառների, կաթոլիկների, բողոքականների, մեթոդիստների, հոգեգալստականների և այլ հարանվանությունների, նույնպես նորի հետևանքն էր:
Հինը զբաղեցնում է նորի տեղը: Դեն նետիր հին բաները, և նորերը կգան քո կյանքի մեջ: Հին բաները հնանալով՝ կարող են վերածվել կուռքի: Խոսափի՛ր դրանցից:
Աստված մեզ կանչել է, որ նորոգի մեր կյանքը: Նորոգի ոչ թե տարին մեկ անգամ, ոչ թե տոնից տոն կամ կիրակիից կիրակի, այլ ամեն օր: Աստված քո կյանքում ամեն օր նորոգության տոն է անում: «Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ»: 2 Կոր.5:17:
Ինչպես և տոնը, այնպես էլ ամեն ուրիշ բան՝ եթե քեզ չի մոտեցնում Աստծուն, ուրեմն Աստծուց չէ: Հարկավոր է դեն նետել ու գտնել նորը: Հարկավոր է նորոգվել Տիրոջը ապավինելով.
«Տիրոջ ապաւինողները կնորոգուին ոյժով, թեւերով վեր կսլանան արծիւների պէս, կվազեն եւ չեն վաստակիլ, կգնան եւ չեն յոգնիլ» Ես.40:31։
Գարնան առաջին օրը՝ մարտի մեկին, «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանը նորոգության այս պատգամը ուղղեց եկեղեցուն:
 Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ