«Ուխտի տապանակը» Երևանում` մեծ էկրանին

«Ուխտի տապանակը» Երևանում` մեծ էկրանին
Ռիգայի «Նոր սերունդ» եկեղեցու ստեղծագործական խումբը՝ Ալեքսեյ Լեդյաևի գլխավորությամբ գրեթե ամեն տարի հանդես են գալիս մի նոր երաժշտական նախագծով կամ համերգային ծրագրով: 2014 թվականը նշանակալից էր, ոչ միայն այն պատճառով , որ հոբելյանական տարի էր՝ նշվում էր Նոր սերունդ շարժման 25 ամյակը, այլև կայացավ երկար սպասված, հետսովետական երկրների մեջ, քրիստոնյական աշխարհում նախադեպը չունեցած «Ուխտի տապանակը» երաժշտական նախագիծը: Նախագծին իրենց կատարողական մասնակցությունն ունեցան նաև հովիվ Տիգրան Թադևոսյանն ու իր դուստրը՝ Աննա Թադևոսյանը:
12459979_10204643560441668_1983537721_n.
  2015 թվականին Եկեղեցու 26 ամյակի կապակցությամբ, ինչպես նաև «Թող Քո Թագավորությունը գա» կոնֆերանսի շրջանակներում Ռիգայի կինոթատրոններից մեկում տեղի ունեցավ երաժշտական նախագծի ֆիլմային ցուցադրությունը: Իսկ արդեն դեկտեմբերի 27-ին, որպես մեծ անակնկալ՝ Երևանի «Նոր սերունդ» եկեղեցու անդամների, ինչպես նաև բազմաթիվ հյուրերի համար, «Նաիրի» կինոթատրոնում կայացավ «Ուխտի տապանակը» երաժշտական նախագծի արդեն երևանյան ցուցադրությունը: 
12434730_10204643562681724_185569012_n.j
Մինչ կինոթատրոնում կհնչեին նախագծի առաջին հնչյունները Տիգրան Թադևոսյանը ողջունեց հյուրերին և բոլոր ներկաներին ու փոքր-ինչ ներկայացրեց կայանալիք իրադարձության նշանակալիությունն ու կարևորությունը: 
«Այս նախագիծը յուրահատուկ է նրանով, որ երևան եկավ  նոր երաժշտական ժանր, որի վրա մեծածավալ աշխատանք է իրականացրել  «Նոր սերունդ» եկեղեցու ստեղծագործական խումբը, որը իրականում ոչ երաժշտական նախագիծ է, ոչ թատերական ներկայացում, այլ ինչպես Ալեքսեյ Լեդյաևն է ասում՝ սա խարիզմատական ծիսակատարություն է: Սա քրիստոնյական տոն է, որ համարվում է «Նոր սերունդ» եկեղեցու գլխավոր տեսիլքներից մեկը՝ Դավթի վայր ընկած խորանի վերականգնումը: 12431689_10204643561321690_2083025104_n.
Սա հայտնություն է հին կտակարանում և Նոր կտակարանում Աստծո մարմնավորման մասին: Հին կտակարանում Աստծո զորությունն ու ներկայությունը մարմնավորում էր ուխտ տապանակը և Նոր կտակարանում այն մարմնավորում է Հիսուս Քրիստոսը: Երկուսի բացակայության դեպքում էլ Իսրայելի ժողովուրդը մեծ կորուստներ է կրել: Այստեղ ակներև է դառնում Հիսուս Քրիստոսի ներկայության կարևորությունը քրիստոնյայի կյանքում, ինչպես Ուխտի տապանակի ներկայությունն էր կարևոր իսրայելացիների կյանքում: Կարևորգույն նպատակն այն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հասկանա, որ առանց Հիսուս Քրիստոսի մենք չունենք ապագա, առանց Տիրոջ ներկայության մեր երկիրը չունի ապագա»: 
12459872_10204643564161761_1850678528_n.
Նախագծի ցուցադրումից հետո մենք զրուցեցինք Աննա Թադևոսյանի հետ իր զգացումների, վերապրումների մասին, այն մասին, թե ինչպես նա հայտնվեց Ռիգայի բեմում:
«Դեռ փոքր տարիքում, անգամ մանկության խաղերս խաղալիս, ես երազում էի նման մեծ բեմերում երգելու մասին: Ես ինձ պատկերացնում էի երգելիս  Աստծո հզոր երկրպագուների հետ միասին: Անցյալ տարի նախագծի քասթինգի ժամանակ, երբ բարձրացա բեմ, այն տեսարանը, որ տեսա, արդեն ծանոթ էր ինձ, նկատեցի, որ տարիներ շարունակ հենց այդ պատկերն եմ ունեցել մտքումս, երևակայությանս մեջ: Ես ոչ միայն հուսացել ու հավատացել եմ, որ մի օր այն կիրականանա, այլ տեսել եմ ինձ այնտեղ: Աստված գիտի, թե ինչ ենք մենք երազում: Նա միշտ ուզում է իրականացնել մեր երազանքները: Նա բարի ու գթասիրտ Հայր է: 
Եվ շատ ուրախ եմ, որ այս հրաշալի նախագիծը կարողացանք վայելել մեծ էկրանին՝ Երևանում: Եթե լինեմ անկեղծ, այն ինձ անհավանական ցանկություն էր թվում, դժվար իրագործելի, բայց մեր Տերը ամենակարող է ու, եթե Նա կամենում է, ապա կատարվում է: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա մասնակցություն ունենալ նմանատիպ հրաշալի նախագծում, ինչպես նաև հովիվ Ալեքսեյ Լեդյաևին՝ ինձ այսպիսի հնարավորություն ընձեռելու համար» :
12434158_10204643566241813_1649878251_n.
Զրուցեցինք նաև մի քանի հյուրերի հետ, ովքեր կիսվեցին իրենց կարծիքներով և տպավորություններով:
Տպավորությունը հրաշալի էր: Սա արդիական է այսօրվա ողջ աշխարհի համար, որովհետև ժամանակն է, որ մարդիկ  բարձրացնեն հոգևորը, ճանաչեն Աստծուն  և այս օրերի մեջ իրենց ճիշտ քայլերի մեջ առաջանան: Եվ նմանօրինակ պրոեկտ թե՛ Երևանյան, թե՛ համաշխարհային ասպարեզում ես չէի տեսել: Փառք Աստծուն Ալեքսեյ Լեդյաևի համար, որ ունենք նրամ ու որ նա աշխարհին ասելու բան ունի:
Նարինե Գասպարյան  
Իսկապես տպավորիչ էր՝ թե՛ ուղերձը, թե՛ պրոֆեսիոնալիզմը. ես իրոք վայելեցի այս մյուզիքլը: Կարծում եմ՝ Արքայության պատգամը արժանի է մատուցվելու արքայավայել կերպով, ինչին այսօր ականատես եղանք բոլորս: Շատ լավ է, որ մշակութային տարբեր ոլորտների և ժանրերի միջոցով քարոզվում է Աստծո Խոսքը: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մաս են կազմել այս գեղեցիկ նախագծի կայացման գործում:
Սուրեն Սահակյան
Գերագույն հաճույք ստացա այս պրոեկտի դիտումից, կարծում եմ հրաշալի կլիներ եթե մեր երիտասարդների համար հաճախ լինեին նման պրոեկտները: Եվ հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Տիգրան Թադևոսյանին և Սուսաննա Հարությունովային հրավերքի համար:
Անժելիկա Խաչատուրյան


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ