Քո մնացորդը տուր ճիշտ ձեռքերի մեջ

Քո մնացորդը տուր ճիշտ ձեռքերի մեջ

«Նոր սերունդ» եկեղեցում ավարտվեց ծոմի ու աղոթքի շաբաթը: Յոթ օր շարունակ եկեղեցու հետևորդներն ամեն օր հավաքվում էին եկեղեցու գրասենյակում՝ լսելու Աստծո Խոսքը, աղոթելու և հաղորդակցվելու:

Հունվարի 24-ի կիրակնօրյա ծառայությունը ծոմի և աղոթքի շաբաթվա ամփոփումն էր:

Վերլուծելով անցած տարվա արդյունքները, կարելի է տեսնել, որ ամենքի մոտ մնացել է առողջության, համբերության, ֆինանսների որոշակի մնացորդ:

Բայց մնացորդը դեռևս ավարտ չի: Ուշադիր եղիր, թե ում ձեռքերի մեջ ես տալիս քո մնացորդը: Աստծո ձեռքերի մեջ ամեն բան շատանում է: Տուր քո մնացորդը Աստծուն և նա այն կվերածի առատության:

3 թագավորաց 17 գլխում նկարագրված է, թե ինչպես աղքատ կինը մարգարեին տվեց իր վերջին մնացորդից՝ մի բուռ ալյուրից ու մի փոքր յուղից պատրաստված շոթը: Դրանից հետո «…սափորիցն ալիւրը չէր վերջանում, եւ կուժիցը իւղը չէր պակասում Տիրոջ այն խօսքի պէս, որ ասեց Եղիայի ձեռովը»։ (3 Թագ.17:16):

Նոր Կտակարանում ևս փոքրիկ տղան Հիսուսին տվեց իր վերջին մնացորդը՝ երկու ձուկն ու հինգ հացը: Տղան դրանք տվեց առանց մտածելու, առանց երկմտելու: Ու բոլորը կերան, ու 12 կողով էլ ավելացավ:

Աստծո Խոսքն ասում է. «Եւ զօրացիր, ով երկրի բոլոր ժողովուրդ, ասում է Տէրը, եւ աշխատեցէք… Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ, կ’լցնեմ այս տունը փառքով» (Անգե 2:4-7):

Տո՛ւր քո մնացորդը տիրոջ ձեռքերի մեջ և Աստված կօրհնի այն ու կշատացնի:

Եվ Նա դա կանի, քանի որ դու մտել ես Տիրոջ ուխտի մեջ: Տերը հավատարիմ է:

Սեփական լրատվություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ