Սոցիալական ցանցերը կարող են ծառայել որպես «դարպասներ դեպի ճշմարտության աշխարհ». Հռոմի Պապ

Սոցիալական ցանցերը կարող են ծառայել որպես «դարպասներ դեպի ճշմարտության աշխարհ». Հռոմի Պապ
Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել է, որ Twitter-ը, Facebook-ը և նման այլ սոցիալական միջոցները կարող են դառնալ «դարպասներ դեպի ճշմարտության աշխարհ»: Քահանայապետը կոչ է արել հավատացյալներին՝ համացանցն օգտագործել Հիսուսի Խոսքը զանգվածներին հասցնելու համար:

Նշենք, որ քահանայապետի ելույթը համընկել է սմարթֆոնների համար նախատեսված  The Pope App ծրագրի գործարկման հետ: Այս ծրագրի միջոցով հնարավոր է լսել Հռոմի Պապի քարոզները ուղիղ հեռարձակումով:
«Նոր ավետարանչություն» նախագծի նպատակն է տնտեսապես զարգացած երկրներում պայքարել աճող աշխարհիկ տրամադրությունների դեմ:
Դեկտեմբերին Հռոմի պապը դարձել է Twitter-ի օգտատեր: Նրան արդեն կարդում են 2.5 միլիոն համացանց օգտագործողներ աշխարհի տարբեր անկյուններից:
Վատիկանի ներկայացուցիչների խոսքերով, քահանայապետը լիովին ըմբռնում է սոցիալական միջոցների թերությունները: Սակայն ճիշտ արժեհամակարգ ընտրելու դեպքում դրանք կարող են օժանդակել հավատացյալների փոխհարաբերությունների զարգացմանը:

Աղբյուր՝ ng.lv 

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ