Տե՜ր, օգնի՜ր, որ կարողանանք սիրել միմյանց քեզ պես

Տե՜ր, օգնի՜ր, որ կարողանանք սիրել միմյանց քեզ պես
Մարդն օգտագործում է իր իշխանությունը ինքնահաստատվելու համար, Աստված իր իշխանությամբ ուզում է քեզ հաստատել իր Թագավորությունում:
Մարդը հիշեցնում է քեզ քո սխալներն իր արդարությունը ցույց տալու համար, Աստված իր արդարությամբ հանդերձ մոռանում է դրանք և քեզ էլ չի հիշեցնում:
Մի փոքր հնարավորության դեպքում մարդը ցույց է տալիս, որ ինքն ավելի բարձր է քեզանից, Աստված օգտագործում է յուրաքանչյուր հնարավորություն՝ ցույց տալու համար, որ քո կողքին է և ոչ թե բարձրերում:
Քո թերություններն ի ցույց դնելով ու դրանց մասին բարձրաձայնելով՝ մարդն ուզում է ասել՝ Ես ավելի լավն եմ, Աստված նախընտրեց կոչվել ամենավատն ու մեղավորը, միայն թե արդյունքում մենք արդարանանք:
Կարծում եմ՝ ամբողջ գաղտնիքը թաքնված է Աստծո սրտի մեջ...
Տե՜ր, օգնիր, որ կարողանանք սիրել միմյանց քեզ պես...
Աղբյուրը

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ