Ծեր իմաստունը. Առակ

Ծեր իմաստունը. Առակ

Մի իմաստունի հարցրեցին.
-Ինչու՞ են աղքատներն ավելի բարեհամբույր և ավելի քիչ ժլատ, քան հարուստները:
-Նայիր պատուհանից դուրս, ի՞նչ ես տեսնում,- ասաց իմաստունը:
-Տեսնում եմ երեխաներին բակում խաղալիս:
-Իսկ հիմա նայիր հայելուն, ի՞նչ ես տեսնում:
-Ինձ:
-Ահա, տեսնու՞մ ես: Եվ պատուհանը և հայելին ապակուց են, բայց բավական է ավելացնել մի փոքր արծաթ (բրոնզ), և արդեն միայն քեզ ես տեսնում:



Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ