Վստահության ուժը

Վստահության ուժը

Վստահությունը հավատի կարևոր բաղադրիչներից է. Առանց վստահության հավատ չի կարող լինել:

«Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւեցող բաների ապացոյցն է»: (Եբր.11:1):

Հետևաբար հավատացաող մարդը վստահ է, որ իր սպասելիքները կկատարվեն: Մենք հաճախ հավատում ենք, որ մեր խնդիրները լուծվելու են, բայց վստահ չենք: Սակայն պետք է հիշել՝ վստահ մարդու համար ամեն գործ հաջողվում է:

Սատանայի նպատակն է խլել քո վստահությունը: Սատանան ուզում է անվստահություն ստեղծել Աստծո Խոսքի նկատմամբ: Բայց Աստծո Խոսքը քո համար է, և դու պետք է վստահ լինես, որ այն ճշմարտություն է: Սատանան ուզում է նաև վատաբանել քեզ, իջեցնել քո արժեքը քո իսկ աչքին: Բայց թույլ տուր, որ քեզ գնահատի Նա, ով Իր արյունն է թափել քեզ համար և վստահ եղիր, որ Նրա համար դու շատ մեծ արժեք ունես:

Աստծո Խոսքն ասում է, որ վստահությունը կորցնողների ճանապարհը շեղվում է և լույսը հանգում.

«Այսպէս են բոլոր Աստուծուն մոռացողների ճանապարհները. Եւ կեղծաւոր յոյսը պիտի կորչի։ Որովհետեւ նորա վստահութիւնը պիտի կտրուի, եւ նորա յոյսը սարդի ոստայն է»: (Հոբ.8:11-14):

Սակայն ի հակադրություն դրան, Աստծո պատվերները պահողի համար ասված է.

«Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են»: (Առակ. 3:17):

Դավիթը վստահություն ուներ, դա էր պատճառը, որ հաղթեց Գողիաթին: Մեզ պետք է կատարյալ վստահություն: Վստահություն ձեռք բերելու համար պետք է գործել.

«Որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը»: (Եբր.6:10):

Ծուլությունը վստահություն չի բերում: Աստված քո կողքին է, վստահ եղիր: Եթե կատարյալ լինի քո վստահությունը, խնդիրներդ կլուծվեն: Վստահ լինենք, և ոչ ոք չի կարողանա մեզ շեղել, գայթակղեցնել կամ խաբել:

Այսպիսին էր ապրիլի 17-ին «Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանի կիրակնօրյա պատգամի ոգին ու էությունը:

Սեփական լրատվություն


Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ