Ընդհանուր երիտասարդական ծառայություն | Վազգեն Զոհրաբյան (Լուսանկարներ)

Ընդհանուր երիտասարդական ծառայություն | Վազգեն Զոհրաբյան (Լուսանկարներ)
  Մայիսի 26-ին` երկոյան 18:00, «Նոր սերունդ» եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ  «NG|YOUTH» երիտասարդական ծառայության կազմակերպած հերթական ընդհանուր երիտասարդական հավաքույթը: 
Երիտասարդական ծառայության հատուկ հյուրն էր Աբովյանի «Աստծո ժողովուրդ» եկեղեցու հովիվ, «Դերեկ Պրինսի» ծառայության ղեկավար Վազգեն Զոհրաբյանը:
Vazgen3.jpg
Աշխույժ փառաբանությունից հետո «NG|YOUTH» երիտասարդական ծառայության առաջնորդ Գոռ Կարապետյանը երիտասարդներին ներկայացրեց հյուրին՝ նշելով, որ այսօր Եկեղեցին կարիք ունի համարձակ, նպատակասլաց ու աստվածային տեսիլքի ետևից գնացող անհատների: Նա վկայեց Վազգենի տված օրինակի մասին իր իսկ կյանքի համար:
Vazgen2.jpg
Վազգեն Զոհրաբյանը խոսեց տեսիլք, երազանք ունելու մասին: Նա բերեց  Ա Մնացորդաց 4-րդ գլխում նկարագրված Գաբեսի օրինակը, ով չնայած իր անվանը, որ «Ցավ» էր նշանակում, երևելի դարձավ  իր եղբայրների մեջ: Անկախ այն բանից, թե մեր մասին ինչպես  են արտահայտվում, ինչ դավանություններ են անում, Տերը կարող է փոխել իրավիճակը, եթե մենք բացվենք Իր առաջ: 10423986_751728074858716_46756685_o.jpgԳաբեսը առանձնացավ մյուսներից՝ այդ գլխում թվարկված շատ այլ անուններից: Նա կանչեց Իսրայելի Աստծուն, Ով փոխել էր Հակոբի անունը՝ փոխելով նաև ճակատագիրը, և մի պարզ աղոթք արեց 4 կետից բաղկացած,
1. Որպեսզի Տերը օրհնի իրեն,
2. Ընդարձակի իր սահմանները,
3. Ձեռք իր վրա պահի,
4. Պաշտպանի չարից:
Եվ նշված է, որ Տերը շնորհեց, տվեց նրան այդ ամենը:
Vazgen4.jpg
Վազգենն իր խոսքը համեմում էր իր կյանքի ` հատկապես բանակային շրջանի օրինակներով և պատմություններով, որոնք անչափ քաջալերող և տպավորիչ էին:
Իր խոսքը Վազգենը եզրափակեց աղոթքով, որպեսզի Տերը փոխի անունները, փոխի ճակատագերերը, ընդլայնի երիտասարդների սահմանները՝ օգտագործելով Իր փառքի համար: 
Vazgen5.jpg
Հանդիպման հաջորդ մասում  հնարավորություն ընձեռնվեց փոքրիկ հյուրասիրության շուրջ շարունակել  շփումը,  ինչպես հյուրի, այնպես էլ միմյանց հետ: 
Ներկաներից ոմանք կիսվեցին իրենց տպավորություններով.
Աստված ընտրել է բոլորիս. նշանակություն չունի, թե որտեղից ենք մենք, ինչ ընտանիքից, ինչ խնդիրներ ունենք: Մեզ հետ կապված Աստծո ծրագրերը շատ ավելին են, քան մենք կարող ենք պատկերացնել: Ուղղակի պետք է թույլ տանք, որպեսզի Աստված օգտագործի մեզ Իր գործի համար, խնդրենք, որպեսզի ընդլայնի մեր սահմանները՝ ամբողջ սրտով վստահելով, հավատալով  Նրան` մեր ունեցած շնորհները, կարողությունները ծառայեցնենք Իրեն, Նրա փառքը տարածելու համար:
Աննա Բարսեղյան
Ինձ շատ տպավորեց Գաբեսի օրնակը, ով խորհրդանշում է մերժվածությունը, հատկապես ծնողի կողմից: Կարծում եմ  սա այսօր գլոբալ խնդիր է  մեր երկրում: Եվ գալով Տիրոջը՝ իրապես մենք ազատվում ենք այդ բարդույթներից ու սահմանափակումներից՝ թույլ տալով Նրան օգտագործել մեզ:
Ավետ Բաղդասարյան
Ես  համոզվեցի, որ յուրաքանչյուր իրավիճակ՝ նույնիսկ ամենավատ իրավիճակը կամ փորձությունը կարող է աստիճան հանդիսանալ, որն առանց տրտունջի հաղթահարելու դեպքում՝ ավելի կբարձրացնի մեզ Տիրոջ մեջ:
Նաիրա Փիլոյան
Ես շատ տպավորված եմ այսօրվա ծառայությունից: Խոսքին հետևելով աղոթեցի, որպեսզի Տերն ազատի ինձ իմ բարդույթներից, օրինակ՝ բարձրաձայն աղոթել չկարողանալուց, և զգացի, որ այդ ազատությունը իսկապես եկավ, և սկսեցի աղոթել, ինչպես նախկինում չէի աղոթել:
Նարեկ Ենգիբարյան
Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայությունը հաջորդ նմանատիպ հանդիպումը կկազմակերպի հունիս 9-ին՝ 18:00, նույն վայրում: Այդ օրը մեր հյուրը կլինի ճանաչված և սիրված քրիստոնեական երգիչ, armeniangospelradio.com օնլայն ռադիոյի հիմնադիր, Աբրահամ Տաշչյանը:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ