Ընդհանուր երիտասարդական ծառայություն | Արմեն Լուսյան (Լուսանկարներ)

Ընդհանուր երիտասարդական ծառայություն | Արմեն Լուսյան (Լուսանկարներ)
Ինչպես և նախատեսված էր, մայիսի 12-ին՝ երեկոյան 18:00, «Նոր Սերունդ» եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ  «NG|YOUTH» երիտասարդական ծառայության կազմակերպած հերթական ընդհանուր երիտասարդական հավաքույթը: NGLusyan.jpgԵրեկոյի հատուկ հյուրն էր «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո խոսնակ, կրոնագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արմեն Լուսյանը:10350282_10201556796154490_817031477_o.j
Ակտիվ փառաբանությունից հետո «NG|YOUTH» երիտասարդական ծառայության առաջնորդ Գոռ Կարապետյանը եկեղեցու երիտասարդներին ներկայացրեց սպասված հյուրին՝ հատուկ նշելով, որ տեղեկատվական պատերազմների այս դարարջանում մենք շատ մեծ կարիք ունենք Արմեն Լուսյանի նման կիրթ, պատրաստված և համարձակ երիտասարդների, ովքեր անկաշկանդ ու անպարտելի կերպով Եկեղեցու շահերն են պաշտպանում ամենուր՝ անկախ լսարանի բարդությունից ու հակազդեցությունից:
10343977_10201556790194341_42616591_o.jp
Արմեն Լուսյանը խոսեց հոգևոր կյանքի մի քանի կարևոր սկզբունքների մասին: Նա մասնավորապես նշեց. «Մենք բազմաթիվ երազանքներ, նպատակներ ու ցանկություններ ուննեք, որոնք բոլորն էլ կարևոր են, բայց մենք պետք է կարևորենք գլխավորը:10340379_10201556783914184_1884697397_o. 
Մենք պետք է կարևորենք այն արժեքները, որոնք հավիտենական են, մնայուն են: Մենք պետք է վերանայենք մեր աստվածպաշտությունը ՝ առավել նվիրվելով Խոսքի ընթերցանությանն և անհատական ծածուկ աղոթքին»: 
10349993_10201556790594351_1797635753_o.Արմեննն իր խոսքը համեմում էր իր կյանքի օրինակներով և պատմություններով՝ քաջալերելով երիտասարդներին եկեղեցում չլինել դիտորդի դերում, այլ Տիրոջ գործին նվիրվելու հնարավորություն փնտրել, և Տերը հրաշալի կերպով կօգտագործի յուրաքանչյուրին:
10343941_10201556796074488_1441851241_o.
Խոսքի վերջում Արմենի առաջնորդությամբ երիտասարդները կանգնեցին միաբան աղոթքի, որպեսզի Տերը հաստատի և օգտագործի երիտասարդներին Իր փառքի համար:
10368554_10201556796114489_961997711_o.j
Հանդիպման երկրորդ մասում հնարավորություն ընձեռնվեց փոքրիկ հյուրասիրության ընթացքում շփվել ինչպես հյուրի, այնպես էլ միմյանց հետ: 

Կարծիքներ.
Խիստ օրհնված եմ։ Շատ խորհուրդներ ստացա կյանքի տարբեր ոլորտների համար։ Ամենամեծ հայտնությունս այն էր, որ ծառայութան տեսանելի հաջողությունը կախված է ներքին սենյակի ծածուկ աղոթքներից։
Արամ Հովսեփյան
Հաճելի է լսել Աստծո սպառազինությամբ լցված օծված ծառային: Մենք՝ երիտասարդներս, կարևոր ենք համարում օրինակելի քրիստոնյաներից լսել կյանքի առօրյա հարցերին նվիրված կենսատու խոսքեր: Քրիստոսով մեր սիրելի եղբայրը մեկ անգամ ևս հիշեցրեց մեզ, թե ինչպես պետք է հաղթահարենք խոչընդոտները: Եվ մեզ համար այս հանդիպումը ևս մի հիշեցում էր այն մասին, որ մենք՝ երիտասարդներս, գտնվում ենք Տիրոջ ուշադրության կենտրոնում և պետք է որպես դեսպաններ արժանի լինենք մեր կոչմանը և նախանձախնդիր կերպով առաջանանք մինչև հաղթություն:
Արման Սարգսյան
Օրհնված ծառայություն էր ինձ համար: Եվ հայտնությունը այն էր, որ Տերն՝ անկախ մեր կյանքում տեղի ուեցող տարբեր իրավիճակներից, որոնք մենք միշտ չէ, որ հասկանում ենք, գիտե, թե մեզ ուր է տանում: Հետևաբար մեզ մնում է միայն հետեվել Նրան, քանի որ Բարի Հովիվն Իր գառներին  առաջնորդում է դեպի կանաչ արոտավայր, այլ ոչ թե դեպի փոսը: Աստված թող օրհնի Իր  ծառա Արմեն Լուսյանին:  
Արմեն Պողոսյան
Ծառայության լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

Հավելենք նաև, որ «NG|YOUTH» երիտասարդական ծառայությունը հաջորդ նմանատիպ հանդիպումը կկազմակերպի մայիսի 26-ին՝ 18:00, նույն վայրում: Այդ օրը մեր հյուրը կլինի Աբովյանի «Աստծո ժողովորդ» եկեղեցու հովիվ, «Դերեկ Պրինսի» ծառայության ղեկավար Վազգեն Զոհրաբյանը:
«NG|YOUTH» երիտասարդական ծառայություն

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ