Ժակլին Թադևոսյանը ծառայողական այցով ԱՄՆ-ում է

Ժակլին Թադևոսյանը ծառայողական այցով ԱՄՆ-ում է
Հովիվ Տիգրան Թադևոսյանի դուստրը՝ բազում քրիստոնյական երգերի հեղինակ և կատարող Ժակլին Թադևոսյանը ծառայողական շրջագայությամբ գտնվում է ԱՄՆ-ում: 
13957580_1035727756502968_913905026_n.jp
Այցելությունն անցնում է խիստ հագեցված գրաֆիկով: Ծառայություններով հանդես է գալիս ԱՄՆ-ի տարբեր նահանգների եկեղեցիներում՝ ինչպես հայկական, այնպես էլ ամերիկյան և ռուսական:
14011815_1035727739836303_985775898_n.jp
Բոլորիս կողմից հայտնի և սիրված Քոլեթ Բոդուանի հետ ծառայել է և մեզ արդեն ծանոթ «Russian Protestant» , «Life and life» , «Օրհներգ առաքելություն» եկեղեցիներում, որոնց արդեն հարազատ էր դարձել նախորդ տարիների ծառայողական այցերի ժամանակ:
13956871_1035727759836301_682076062_n.jp
«Նոր սերունդ» եկեղեցին օրհնում է Ժակլինին՝ իր հետագա ծրագրերի համար, որոնք ներառելու են ձայնագրություններ, հանդիպումներ` երիտասարդների հետ, քույրական և երկրպագության ծառայություններ:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ