Jesus Culture խմբի պատմությունից

Jesus Culture խմբի պատմությունից
''Jesus Culture'' հանրահայտ խմբի պատմությունը սկիզբ է առնում ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ռեդդինգ քաղաքի ''Bethel Church''եկեղեցու երիտասարդական ծառայությունից: 1999 թվականի ամռանը երիտասարդական խումբը Բաննինգ  Լիբշեռի ղեկավարությամբ անցկացրեց ''Jesus Culture'' (Հիսուսի մշակույթ) խորագրով առաջին համաժողովը:
066.jpg
'' Bethel Church'' եկեղեցու երիտասարդական փառաբանության խմբի առաջնորդներ Քիմ Ուոլքերը, Քրիս Կիլալան և Միլեսա  Հաուն հանդիսանում են ''Jesus Culture'' խմբի միջուկը, ում երգերն օգնում են մի ամբողջ քրիստոնեական սերնդի մտնել երկրպագության մեջ: Արդեն այսօր ամեն տարի մի քանի համաժողովներ են անցկացվում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ավստրալիայում,Մեծ Բրիտանիայում և այլ վայրերում: Այդ համաժողովներին այնպիսի ծառայողներ են մասնակցում, ինչպիսիք են Լույի Ջիգլոն, Ջոյս Մայերը, Ռեյնհարդ Բոնկեն: Համաժողովների նպատակն է ծառայել այլ եկեղեցիների երիտասարդներին և ընդհանրապես, օգնել երիտասարդներին  մտնել Աստծո ներկայության մեջ, վերապրել Նրա Սերը:  
066-1.jpg
ԱՄՆ-ում այս շարժումը համարվում է ամենամեծ շարժումներից մեկը : Երկրպագությունը միշտ եղել է այս շարժման կարևորագույն առանձնահատկություններից մեկը:
066-2.jpg
''Jesus Culture''-ի ծառայության մասշտաբները գնալով ավելի են ընդլայնվում՝ գրավելով նոր երկրներ:

Թողեք ձեր կարծիքը
Կարծիքներ (1)

օգտակար հղումներ