Մեր փրկությունը չի ավարտվում խաչի վրա

Հիսուսը երբեք չի պարտվում, Հիսուսը միշտ հաղթում է:Որպեսզի Հիսուսը հաղթող լինի նաև քո կյանքում, պետք է ունենաս երեք հայտնություն:1. Հոր սերը:Երբ քրիստոնյան հայտնությոն է ստանում, որ Հայրն իրեն սիրում է, այլևս ոչինչ չի կարող հաղթել նրան:«Եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ»: Հռոմ.8:31:2. Հավիտենությունը:Երբ ապրում ես հավիտենության հայտնությամբ, դու նայում ես Աստծուն ու չես տեսնում քո նեղություններն ու հիվանդությունները:«Եթե միայն այս կյանքում ունենք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ավելի ողորմելի ենք»։ 1Կոր.15:19:3. Աստծո անկախությունը:Աստված անում է ինչ ուզում է, երբ ուզում է և ում հետ ուզում է: Երբեմն մարդիկ կարծում են, թե Աստված ջին է, որ կատրելու է իր ցանկությունները: Ու երբ ցանկությունները չեն կատարվում, մարդիկ հարցնում են. «Ինչո՞ւ հավատամ, եթե չի կատարում»: Նա չի կատարում, որովհետև սիրում է քեզ: Նա չի տալիս այն, ինչ ուզում ես, բայց տալիս է Սուրբ Հոգուն: Սուրբ Հոգին մեծ է, քան մնացած ամեն բան:Երբ ունես Սուրբ Հոգուն, ունես ամեն բան:

Թողեք ձեր կարծիքը

օգտակար հղումներ