Սկիզբ

Եկեղեցի

Ծառայություններ

Տեսանյութեր

Կապ մեզ հետ

Հովիվ Տիգրան Թադևոսյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոցում (այժմ՝ Կ. Դեմիրճյանի անվան)։

Հայրենիքին ծառայելուց հետո նա շարունակեց իր կրթությունը Կույբիշևի (այժմ՝ Սամարայի) Կուլտուրայի պետական համալսարանում, ստանալով «Մշակութալուսավորչական գործունեության կազմակերպման մեթոդիստ» մասնագիտություն։

Նրա՝ արվեստի և երաժշտության հանդեպ սերն արտահայտվեց դեռ 14 տարեկանից, երբ սկսեց նվագել տարբեր գործիքների վրա, իսկ 15 տարեկանից իր տաղանդի շնորհիվ արդեն վաստակում էր ինքնուրույն։

Տիգրանի կյանքում ամենամեծ շրջադարձը տեղի ունեցավ, երբ նա լսեց Աստծո խոսքը և ապաշխարհելով, թողեց աշխարհիկ կյանքը։

Տիգրանի խոնարհությունը և մարդկանց հանդեպ սիրո պաշարը դարձան հովվական կոչման հիմք։

2015-ին միջազգային աստվածաբանական համալսարանի կողմից Տիգրան Թադևոսյանին շնորհվեց դոկտորի աստիճան։

Նրա առաջնորդությամբ «Նոր Սերունդ» եկեղեցին դարձել է հավատքի տուն՝ լի սրտացավությամբ, համերաշխությամբ և Աստծո զորությամբ։

Արդեն մոտ 23 տարի է, ինչ Երևանի «Նոր Սերունդ» եկեղեցին Հայաստանում տարածում է Հիսուս Քրիստոսի սիրո, հույսի և փրկության ուղերձը։

ՀԱՎԱՏՔԻ ՀԻՄՔԵՐԸ

Ավելին

«Նոր Սերունդ» եկեղեցու գործունեության նպատակն է՝ քրիստոնեական արժեքների տարածումը հասարակության մեջ, մարդկանց հոգևոր լուսավորությունն ու աջակցությունը` մեղավոր ապրելակերպից հրաժարվելու, խաղամոլությունից, թմրամոլությունից և այլ կախվածություններից ազատվելու, ընտանիքները վերականգնելու հարցերում:

Ծառայել Աստծուն նշանակում է ծառայել մարդկանց, ծառայել մարդկանց նշանակում է ծառայել հասարակությանը, ծառայել հասարակությանը նշանակում է ծառայել պետությանը։