Միջազգային աստվածաբանական համալսարանը համարվում է Ամերիկյան Միսիոներական Թմի մասնաճյուղը, որը գործում է ԱՄՆ-ի Իլլինոյիս նահանգի Նորրիս-Սիթի քաղաքում:
Ներկայումս Միջազգային աստվածաբանական համալսարանն ունի ավելի քան 100 մասնաճյուղեր ողջ աշխարհում և գործում է ավելի քան 19 երկրներում: Համալսարանի ուսուցողական նյութը չի պատկերում որևէ կոնկրետ եկեղեցական, կրոնադավան, ազգային, սոցիալական կամ անհատական մտածելակեպի առանձնահատկությունները, ինչը ուսանելու հնարավորություն է տալիս տարբեր եկեղեցիների և հարանվանության հավատացյալներին :
Միջազգային աստվածաբանական համալսարանի գլխավոր նպատակն է՝ յուրաքանչյուր հավատացյալի տալ գիտելիք և տեսիլք ինչպես անձնական կյանքի, այնպես էլ ծառայության վերաբերյալ և փոխանցել օծություն այդ տեսիլքի իրագործման համար:
Աստվածաբանական կրթությունը շատ կարևոր է բոլոր հավատացյալների համար, քանի որ այն տալիս է գիտելիք ինչպես հոգևոր աճի, այնպես էլ ծառայության համար:
Աստված Իր Խոսքում /Ելից.14:15/ պատվիրում է առաջ գնալ , և մենք կանչված ենք առաջ գնալ նաև կրթության ոլորտում:
Առակաց գիրքն ասում է.՛՛Քո ամեն ստացվածքի հետ հանճար ստացիր՛՛: Ցանկացած գործի համար պետք է ներդնել, որպեսզի վաստակել, և ուսման մեջ ներդնելն ամենամեծ և ամենաշահավետ գործն է, քանի որ այսօր ստացած գիտելիքները մեզ կօգնեն ողջ կյանքի ընթացքում:
Ուսման տևողությունը վեց տարի է: Երկրորդ կուրսի վերջում ուսանողները ստանում են ասոցիատի, չորրորդ տարվա վերջում՝ բակալավրի, հինգում՝ մագիստրոսի և վեցում՝աստվածաբանության դոկտորի դիպլոմ:
Համալսարանը Հայաստանում սկսել է իր գործունեությունը է 2009 թվականից՝ հովիվներ Տիգրան Թադևոսյանի և Հայկուհի Բաբայանի ջանքերի շնորհիվ:
Այժմ ուսանողների ընդհանուր թիվը հասնում է 70 հոգու, որից 30 չորրորդ կուրսի ուսանողներ են:
Համալսարանի դասախոսական կազմը՝
Հովիվ Տիգրան Թադևոսյան
Հայկուհի Բաբայան
Արմեն և Նարինե Գասպարյաններ
Գոռ Կարապետյան
Նաև դասախոսություններ են կարդում ինչպես արտերկրից ժամանած հյուրերը, այնպես էլ այլ եկեղեցիների առաջնորդները:
Կոնտակտային տվյալներ
Ադմինիստրատոր
Լուսինե Նիկոյան
Հեռ.՝ 096 49 55 56