"Նոր Սերունդ" եկեղեցու գործունեության նպատակն է՝ քրիստոնեական արժեքների տարածումը հասարակության մեջ, մարդկանց հոգևոր լուսավորությունն ու աջակցությունը` մեղավոր ապրելակերպից հրաժարվելու, խաղամոլությունից, թմրամոլությունից և այլ կախվածություններից ազատվելու, ընտանիքները վերականգնելու հարցերում:

Աստված եկեղեցու շատ անդամների ճակատագրերում կատարել է վերածննդի հրաշք և նորոգել, իմաստավորել նրանց կյանքը:

Նախկին օրինախախտները դարձել են աստվածային շնորհքով և օրենքով ապրող քաղաքացիներ: Միավորվել են քայքայված, ամուսնալուծված ընտանիքներ: Կախվածությունների ծանր բեռի տակ ճգնող երիտասարդ տղամարդիկ և կանայք ազատվել են մոլուցքներից ու վերականգնել իրենց կյանքն ու ընտանիքը:

Եկեղեցին նպաստում է նաև առողջ ընտանիքների ձևավորմանը, առողջ սերունդի դաստիարակությանը ու քրիստոնեական մշակույթի զարգացմանը:

Մենք հավատում ենք, որ Աստված օգնում է հասարակության հոգևոր վերկանգնման դժվարին խնդրի լուծման հարցերում:


օգտակար հղումներ