«NG | YOUTH» | Արման Մանուկայան
Հոկտեմբերի 13-ին կայացած «NG | YOUTH» երիտասարդկան ծառայության հույրն այս անգամ Էջմիածն «Էմմանուել» եկեղեցու հովիվ, «Միաբանություն» եկեղեցու մամլո խոսնակ և երիտասարդական ծառայության ղեկավար Արման Մանուկյանն էր:
Աշխույժ փառաբանությունից հետո երիտասարդկան ծառայության առաջնորդ Գոռ Կարապետյանը ներկայացրեց հուրին` նշելով, որ նա իր ճանաչաց ամենասկզբունքային ու պարզ մարդկանցից է, ովքեր միշտ Աստծո ուղիղ Խոսքն են քարոզում առանց այլևայլությունների:
Իր հերթին հյուրը ողջունեց ներկաներին` ծավալելով շատ պարզ ու անմիջական զրույց:
Նա պատմեց արտերկրում սովորելու և աշխատելու իր տարիների մասին և թե ինչպես որոշեց վերադառնալ հայրենիք և ծառայել Տիրոջը:
Նա հորդորեց չառաջնորդվել լոկ սեփական ցանկություններով ու ծրագրերով, այլ փնտրել և հասկանալ, թե ինչն է Աստծուն հաճելի: Արմատախիլ անել այն ամենն, ինչ խանգարում է Տիրոջ հետ մտերիմ ու ջերմ հարաբերությանը:
Ապրել սրբության մեջ: Ջանք անել, պատերազմ հայտարարել մեղքին, և այդ ջանքի մեջ չթուլանալ: Եթե սիրում ենք Տիրոջը, ուրեմն պետք է փոխենք մեր մեջ այն, ինչ իրեն տհաճ է, պետք լինենք պատվի անոթներ:
Խոսքի վերջում հյուրն առաջնորդեց երիտասարդներին աղոթքի մեջ, որպեսզի Տերը մաքրի ու հաստատի բոլորին Իր Կամքի մեջ:
Հանդիպման վերջում փոքրիկ հյուրասիրության ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան շփվել միմյանց , ինչպես նաև հյուրի հետ:
Կարծիքներ
Շատ օրհնված ու հետաքրքիր ծառայություն էր, արդեն փորձում եմ պահել ծառայության ժամանակ Տիրոջը տված խոստումս:
Լիլիթ Գրիգորյան
Ես իրապես շատ օրհնված ու մխիթարված եմ ծառայությունից: Շնորհակալ եմ Տիրոջը, քանի որ Նա, օգտագործելով Իր ծառային, այսօր նորից հիշեցրեց մեղքի դեմ անզիջում պայքար մղելու կարևորության, ինչպես նաև հավատքով Տիրոջ փառքի համար մեծամեծ բաներ անելու մասին:
Ինքս արդեն հստակ իմանալով իմ մեղքերը ամենօրյա աղոթքի ժամանակ գիտակցաբար, զղջումով խնդրեցի Հիսուսի արյունով լինել սրբված:
Տերն օրհնի Ձեզ ,Արման եղբայր, Դուք իրապես Ձեր ծառայթույամբ ավելացրեցիք Ձեր երկնային գանձերի պաշարը:
Արմեն Պողոսյան
Հավելենք նաև, որ հոկտեմբերի 18-ին տեղի է ունենալու Ավետարանը փոխում է միջազգային 7-րդ ավետարանչությունը, որին արդեն երկրորդ անգամ մասնակցելու է նաև Հայաստանը: