Աստված սիրում է համարձակներին:
Աստված սիրում է համարձակներին:
Իսկ համարձակությունը պետք է վաստակել ծառայելով:
«Եւ սա է այն համարձակութիւնը որ ունինք դէպի Նորան, թէ ինչ որ Նորա կամքի պէս խնդրում ենք, լսում է մեզ։ Եւ եթէ գիտենք թէ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք որ առնում ենք մեր խնդրուածքներն, որ խնդրեցինք նորանից» ( Հովհ. 5:14-15):
Իսկ համարձակությունը պետք վաստակել, պետք է նվաճել: Դա մենք չենք կարող անել մեր ուժերով: Համարձակությունն Աստծուց է և տրվում է որպես պարգև՝ Իրեն ծառայելու համար:
Աստծուն և մարդկանց ծառայելիս անհրաժեշտ է դա անել սիրով և նվիրվածությամբ: Երբեք չի կարելի անտեսել մանրուքները:
Ընդհակառակը՝ առաջին հայացքից մանրուք թվացող ամեն մի գործ պետք է անել կատարյալ կերպով: Չէ՞ որ մանրուքներից է կազմված ամբողջը:
Չէ՞ որ «Քիչ բանի մէջ հաւատարիմը շատ բանի մէջ էլ հաւատարիմ է» (Ղուկ.16:10):
Հովիվ Տիգրան Թադևոսյան