Ազատ լինելով ստրուկի դիմակ չհագնենք:
«Ազատություն» հասկացության աշխարհիկ և հոգևոր պատկերացումները հակադրության մեջ են:
Նա, ով ազատ է Աստծո աչքին՝ գերի է ըստ աշխարհի, և հակառակը: Աշխարհում ազատ է նա, ով անում է իր ուզածը, անկախ դրա ճիշտ կամ սխալ լինելուց:
Ըստ աշխարհի՝ մեղք չգործելը սահմանափակում է մարդու ազատությունը: Աշխարհը չի ընդունում նրանց, ոքեր ազատ են Աստծո Խոսքով:
Իրականում ազատ է նա, ով կարող է չանել այն, ինչ ճիշտ չէ: Իրական ազատություն մեզ տալիս է ճշմարտության, այն է՝ Աստծո Խոսքի իմացությունը:
Եւ ճշմարտութիւնը կ’ճանաչէք. Եւ ճշմարտութիւնը կ’ազատէ ձեզ։ (Հով․8։32)
Ազատ լինելով ստրուկի դիմակ չհագնենք:
Հովիվ Տիգրան Թադևոսյան