Ես գիտեի՝ Ում եմ ապավինել.Վկայություն
Սրանից մի քանի տարի առաջ իմ կանացի օրգաններում հայտնաբերեցին 9 սմ-ոց չարորակ ուռուցք: Դիմեցի բժիշկներին, որպեսզի այն հեռացնեն:
Բժիշկը, երկար նայելով աչքերիս մեջ, ասաց, որ ինձ չի վիրահատի և ուղարկեց երկարատև բուժման: Երբ գնացին Ռենտգեն-ինստիտուտ, այնտեղ էլ հաստատեցին, որ ուռուցքը չարորակ է:
Սակայն այդ ընթացքում Աստծո Շնորհքն ակնհայտ կերպով ուղեկցում էր ինձ: Տերը թույլ չէր տալիս վատ բաների մասին մտածել: Ես մոռացած իմ ցավը` աղոթում էի այլ մարդկանց համար:
Ռենտգեն-ինստիտուտում մեկ ու կես տարի բուժումներ ընդունեցի: Այդ ընթացքում շարունակ աղոթում և կարդում էի, հոգով Հիսուսի հետ էի:
Բժիշկները զարմացած էին իմ լավատեսության վրա, անգամ նրանցից մեկը մի օր հարցրեց. «Կլինի՞ մի օր բողոքես, ասես, որ վատ ես»:
Չէ՛ր լինի, քանի որ ես գիտեի՝ Ում եմ ապավինել: Ճառագյթներ ընդունման վայրը մի նկուղային վայր էր, որն ինձ դիահերձարան էր հիշեցնում:
Բայց դա անգամ վրաս չէր ազդում, քանի որ մտովի Հիսուսի պատկերն էի անընդհատ տեսնում, Նրա հետ զրուցում: Այդ օրերին Տերն ինձ պահում էր նաև որևէ ցավ զգալուց:
20 անգամ ճառագայթում ընդունեցի, հինգերորդից հետո ուռուցքն սկսեց փոքրանալ: Ճառագայթումից հետո բացարձակ քիմիայի կարիք չեղավ:
9 սմ-ոց ուռուցքը դարձավ 1 սմ-ից էլ փոքր: Իսկ հիմա ես կատարյալ առողջ եմ, ընդհանրապես դեղորայք չեմ ընդունում:
Փառք Հիսուսին:
Խաչիկյան Մանուշ, 68 տ.