Հռոմի պապը դեմ է թմրանյութերի օրինականացմանը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ գտնվում է Բրազիլիայում, հանդես է եկել թմրանյութերի օրինականացման դեմ:
Նրա խոսքով՝ դա չի օգնի պայքարել թմրակախվածության դեմ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Նա երեկ այցելել է Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզացու հոսպիտալ ու հանդես է եկել ելույթով, որում իր աջակցությունն է հայտնել թմրանյութերից հրաժարված մարդկանց՝ հայտարարելով, որ եկեղեցին միշտ պատրաստ է օգնել նրանց, ովքեր ցանկանում են հաղթահարել այդ կախվածությունը:

«Թմրանյութերի օգտագործման օրինականացումը, որը քննարկվում է Լատինական Ամերիկայի որոշ մասերում, չի օգնի նվազեցնել այդ քիմիական կախվածության տարածումն ու ազդեցությունը»,- ասել է Հռոմի պապը:
Թմրանյութերի օրինականացման օգտին հանդես է գալիս, մասնավորապես, Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան:
Թմրանյութերի օրինականացման օգտին հանդես է գալիս, մասնավորապես, Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան:
Աղբյուր՝ 1in.am